https://arm.sputniknews.ru/20260902/amnn-mek-gisherum-28-iranakan-nav-e-vochnchacrel-tramp-106407918.html
ԱՄՆ–ն մեկ գիշերում 28 իրանական նավ է ոչնչացրել․ Թրամփ
ԱՄՆ–ն մեկ գիշերում 28 իրանական նավ է ոչնչացրել․ Թրամփ
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 2-ի գիշերը Միացյալ Նահանգները զանգվածային հարվածների նոր շարք է հասցրել Իրանի օբյեկտներին։ 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T22:33+0400
2026-09-02T22:33+0400
2026-09-02T22:33+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
նավ
դոնալդ թրամփ
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_0:8:1500:852_1920x0_80_0_0_9bdc10a7368e6efca31fcaf97d16dd66.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն Իրանին հասցրած հարվածների վերջին շարքի շրջանակում ոչնչացրել է Իսլամական Հանրապետության 28 նավ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Ընդ որում, Թրամփը դեռ մարտի վերջին հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները լիովին ոչնչացրել են իրանական նավատորմը, ռազմաօդային ուժերը, ինչպես նաև իրանական հրթիռների մեծ մասը։Սեպտեմբերի 2-ի գիշերը ԱՄՆ-ն զանգվածային հարվածների նոր շարք է հասցրել Իրանի օբյեկտներին։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ թիրախ են դարձել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտները` ներառյալ ՀՕՊ համակարգերը, ռադիոլոկացիոն կայանները, ծովային միջոցները և կապի օբյեկտները։ԱՄՆ–ն մտադիր է պատժամիջոցներ սահմանել բոլոր նրանց դեմ, ովքեր աջակցում են Իրանին. ֆիննախԻրանն ի պատասխան հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_106:0:1439:1000_1920x0_80_0_0_8cf2e51ab6497d2a8b570d1a232bfe99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, նավ, դոնալդ թրամփ, մերձավոր արևելք
ամն, իրանի իսլամական հանրապետություն, նավ, դոնալդ թրամփ, մերձավոր արևելք
ԱՄՆ–ն մեկ գիշերում 28 իրանական նավ է ոչնչացրել․ Թրամփ
Սեպտեմբերի 2-ի գիշերը Միացյալ Նահանգները զանգվածային հարվածների նոր շարք է հասցրել Իրանի օբյեկտներին։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն Իրանին հասցրած հարվածների վերջին շարքի շրջանակում ոչնչացրել է Իսլամական Հանրապետության 28 նավ։ Ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ընդ որում, Թրամփը դեռ մարտի վերջին հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները լիովին ոչնչացրել են իրանական նավատորմը, ռազմաօդային ուժերը, ինչպես նաև իրանական հրթիռների մեծ մասը։
«Անցյալ գիշեր մենք ոչնչացրել ենք 28 նավակ, 28 նավ»,-ասել է ԱՄՆ առաջնորդը Դեն Պատրիկի պոդկաստի ընթացքում։
Սեպտեմբերի 2-ի գիշերը ԱՄՆ-ն զանգվածային հարվածների նոր շարք է հասցրել Իրանի օբյեկտներին։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ թիրախ են դարձել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտները` ներառյալ ՀՕՊ համակարգերը, ռադիոլոկացիոն կայանները, ծովային միջոցները և կապի օբյեկտները։
Իրանն ի պատասխան հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ։