https://arm.sputniknews.ru/20260902/amnn-iranum-harsaniqi-anckacman-vajrin-harvatsel-e-amenabardzr-tshshgrtutjan-hrtirvov-zlm-106399014.html
ԱՄՆ–ն Իրանում հարսանիքի անցկացման վայրին հարվածել է ամենաբարձր ճշգրտության հրթիռով. ԶԼՄ
ԱՄՆ–ն Իրանում հարսանիքի անցկացման վայրին հարվածել է ամենաբարձր ճշգրտության հրթիռով. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Այս պահին հայտնի է 5 զոհի մասին։ 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T17:35+0400
2026-09-02T17:35+0400
2026-09-02T17:36+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հարսանիք
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106397323_0:67:1280:787_1920x0_80_0_0_cbad2215160f4b52506f3c35a57e36d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Իրանում հարսանիքի անցկացման վայրին հարված է հասցվել ամերիկյան «AGM-84K SLAM-ER» թևավոր հրթիռով։ Այս մասին հայտնում է իրանական SNN գործակալությունը:Իրանական լրատվամիջոցները սեպտեմբերի 1-ին հայտնեցին, որ ԱՄՆ–ն հարված է հասցրել Իրանի հարավում գտնվող Սիրիկ շրջանին, որտեղ այդ պահին հարսանիք է եղել։Տեղական լրատվամիջոցները գրում են, որ հրթիռն արտադրող «Boeing» ընկերությունը ներկայացնում է այն որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի զինանոցի ամենաճշգրիտ զենք, ինչը բացառում է տեխնիկական խափանման կամ թիրախից պատահաբար շեղվելու վարկածը:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ–ն վերսկսեց Իրանի ուղղությամբ հարվածները, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ սարերի հետևում չէ Իրանի վրա խոշորագույն հարձակումը, որից հետո, ըստ նրա, ոչինչ չի մնա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106397323_72:0:1209:853_1920x0_80_0_0_7a453934d3a77edc2a3896e0eaf57c0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հարսանիք, զենք
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հարսանիք, զենք
ԱՄՆ–ն Իրանում հարսանիքի անցկացման վայրին հարվածել է ամենաբարձր ճշգրտության հրթիռով. ԶԼՄ
17:35 02.09.2026 (Թարմացված է: 17:36 02.09.2026) Այս պահին հայտնի է 5 զոհի մասին։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Իրանում հարսանիքի անցկացման վայրին հարված է հասցվել ամերիկյան «AGM-84K SLAM-ER» թևավոր հրթիռով։ Այս մասին հայտնում է իրանական SNN գործակալությունը:
Իրանական լրատվամիջոցները սեպտեմբերի 1-ին
հայտնեցին, որ ԱՄՆ–ն հարված է հասցրել Իրանի հարավում գտնվող Սիրիկ շրջանին, որտեղ այդ պահին հարսանիք է եղել։
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ հրթիռն արտադրող «Boeing» ընկերությունը ներկայացնում է այն որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի զինանոցի ամենաճշգրիտ զենք, ինչը բացառում է տեխնիկական խափանման կամ թիրախից պատահաբար շեղվելու վարկածը:
Իրանի Հորմոզգան նահանգում, որտեղ տեղի է ունեցել հարսանեկան արարողությունը, ամերիկյան հրթիռային հարվածի հետևանքով 5 մարդ է մահացել, 168–ը` վնասվածքներ ստացել։ Փոխնահանգապետ Ահմադ Նաֆիսիի խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել: Թեհրանը տեղի ունեցածն անվանել է «զանգվածային սպանություն» և խոստացել է պատասխան տալ ամերիկյան ուժերի գործողություններին:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ–ն վերսկսեց Իրանի ուղղությամբ հարվածները, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ սարերի հետևում չէ Իրանի վրա խոշորագույն հարձակումը, որից հետո, ըստ նրա, ոչինչ չի մնա։