https://arm.sputniknews.ru/20260901/zgushaceq-gnacqic-hken-kvochvov-dimel-e-qaghaqacinerin-106349839.html
Զգուշացե՛ք գնացքից. ՀԿԵ–ն կոչով դիմել է քաղաքացիներին
Զգուշացե՛ք գնացքից. ՀԿԵ–ն կոչով դիմել է քաղաքացիներին
Sputnik Արմենիա
Ընկերությունն ընդգծել է` երկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն։ 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T17:06+0400
2026-09-01T17:06+0400
2026-09-01T17:15+0400
հայաստան
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
երեխա
ծնող
վարորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106348825_9:0:1497:837_1920x0_80_0_0_e6733ecfb7dffebf153c1887bda81f8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Զգուշացե՛ք գնացքից. նոր ուսումնական տարվա մեկնարկի և ուղևորափոխադրումների ու ավտոմոբիլային երթևեկության ինտենսիվության աճի պայմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կոչով դիմել է Հայաստանի Հանրապետության բնակիչներին։Ընկերությունը հիշեցրել է երկաթուղային ենթակառուցվածքում անվտանգության կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտության մասին։ՀԿԵ-ի նախաձեռնությամբ դպրոցական ծրագրում ներառվել է երկաթուղում անվտանգ վարքագծի վերաբերյալ դասընթաց։ Սակայն ընկերությունը նշել է, որ երեխաների ստացած գիտելիքները պահանջում են մշտական ամրապնդում, ուստի դպրոցականների շրջանում պատասխանատու վարքագծի ձևավորման գործում կարևոր դեր ունեն նաև ծնողները։ՀԿԵ-ն նաև դիմել է ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին՝ կոչ անելով խստորեն պահպանել երկաթուղային գծանցներով երթևեկելու կանոնները։ Անհրաժեշտ է գծերը հատել միայն դրա համար նախատեսված վայրերում, ուշադիր հետևել ճանապարհային նշաններին և լուսացույցների ազդանշաններին, ինչպես նաև կատարել կարգավորողների պահանջները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106348825_195:0:1311:837_1920x0_80_0_0_66226363c768d5c5d68683e864c74663.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), երեխա, ծնող, վարորդ
հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), երեխա, ծնող, վարորդ
Զգուշացե՛ք գնացքից. ՀԿԵ–ն կոչով դիմել է քաղաքացիներին
17:06 01.09.2026 (Թարմացված է: 17:15 01.09.2026) Ընկերությունն ընդգծել է` երկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Զգուշացե՛ք գնացքից. նոր ուսումնական տարվա մեկնարկի և ուղևորափոխադրումների ու ավտոմոբիլային երթևեկության ինտենսիվության աճի պայմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կոչով դիմել է Հայաստանի Հանրապետության բնակիչներին։
Ընկերությունը հիշեցրել է երկաթուղային ենթակառուցվածքում անվտանգության կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտության մասին։
«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաների անվտանգությանը։ Երկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն։ Գծերը թույլատրվում է հատել միայն դրա համար նախատեսված և համապատասխան կերպով կահավորված վայրերում՝ պահպանելով անվտանգության բոլոր պահանջները։ Այն ծնողներին, որոնց երեխաները հաճախում են երկաթուղային գծերի հարևանությամբ գտնվող դպրոցներ, խորհուրդ է տրվում պարբերաբար զրուցել երեխաների հետ և հիշեցնել երկաթուղային գծերում, երկաթուղային կամուրջների վրա, շարժակազմի մոտ և երկաթուղային ենթակառուցվածքի այլ օբյեկտներում գտնվելու վտանգների մասին»,– ասված է հաղորդագրությունում։
ՀԿԵ-ի նախաձեռնությամբ դպրոցական ծրագրում ներառվել է երկաթուղում անվտանգ վարքագծի վերաբերյալ դասընթաց։ Սակայն ընկերությունը նշել է, որ երեխաների ստացած գիտելիքները պահանջում են մշտական ամրապնդում, ուստի դպրոցականների շրջանում պատասխանատու վարքագծի ձևավորման գործում կարևոր դեր ունեն նաև ծնողները։
ՀԿԵ-ն նաև դիմել է ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին՝ կոչ անելով խստորեն պահպանել երկաթուղային գծանցներով երթևեկելու կանոնները։ Անհրաժեշտ է գծերը հատել միայն դրա համար նախատեսված վայրերում, ուշադիր հետևել ճանապարհային նշաններին և լուսացույցների ազդանշաններին, ինչպես նաև կատարել կարգավորողների պահանջները։