00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:45
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ով անցյալը չի արժևորում, դժվար թե կարողանա հասնել ապագային. Վաչագան Սարգսյան

Բաժանորդագրվել
«Ինչպես բանակը պահպանում է մեր երկրի սահմանները, այդպես էլ կրթությունը պահպանում է մեր հոգևոր սահմանները»։ Գիտելիքի օրվա առթիվ «Ուրիշ նորություններում» լեզվաբան, մանկավարժ և հանրահայտ «Այբբենարան»-ի հեղինակ Վաչագան Սարգսյանն ընդգծում է, որ հայ ժողովրդի համար կրթությունը միայն գիտելիք ստանալ չէ, այլև ինքնության պահպանման հիմնական ձևերից մեկը։
«Հայ ժողովուրդը պատկանում է այն ազգերի թվին, որոնք կրթվում էին նույնիսկ այն ժամանակ, երբ ապրելն անհնար էր։ Գաղթի ճանապարհին անգամ ավազների վրա տառեր էին սովորեցնում։ Սեպտեմբերի 1-ն ու դպրոցություն ունենալը մեծ բախտավորություն է, ինչը նշանակում է, որ մենք ինքնություն ունենք և այն կերտելու հնարավորություն»։ Նրա խոսքով, ով անցյալը չի արժևորում, դժվար թե կարողանա հասնել ապագային։ Առանց ավանդույթների, պատմական հիշողության ու մշակութային արժեքների իմացության մարդը կարող է շատ արագ ուծացվել։ «Այսօրվա մեր գոյությունը պայմանավորված է անցյալի հերոսականությամբ, և մենք պիտի կարողանանք պահպանել այդ ամենը», - նշում է Սարգսյանը։
Անդրադառնալով կրթական համակարգի ներկայիս մարտահրավերներին, նոր դասագրքերի խնդիրներին և գնահատականների համակարգը հանելուն՝ հեղինակը նշեց, որ դպրոցում վերացել է աշակերտի մոտիվացիոն ու զսպող ուժը, իսկ նոր «Այբբենարաններում» իսպառ բացակայում են ազգային խորհրդանիշները։
«Նոր «Այբբենարաններում» բացարձակապես չկա ազգային որևէ խորհրդանիշ՝ լինի դա սարի, դրոշի, թե որևէ խորհրդանշական տեղի տեսքով։ Սա համարում եմ դիտավորություն. չէին կարող երկու տարբեր խմբեր գրել երկու այբբենարան, որոնք իրար լրացնեին ազգայինը բացառելով։ Դա հրահանգի արդյունք է», - վստահեցնում է հեղինակն ու հավելում, որ իր Այբբենարանի մերժման հիմնական պատճառն էլ հենց այն էր, որ այն ազգային էր։
Լրահոս
0