https://arm.sputniknews.ru/20260901/tsvovajin-shrjapakumn-uzheghacnelu-depqum-menq-razmakan-pataskhan-ktanq-ghalibaf-106356169.html
Ծովային շրջափակումն ուժեղացնելու դեպքում մենք ռազմական պատասխան կտանք. Ղալիբաֆ
Ծովային շրջափակումն ուժեղացնելու դեպքում մենք ռազմական պատասխան կտանք. Ղալիբաֆ
Sputnik Արմենիա
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ծովային շրջափակումը մարտական գործողություններ վարելու վատագույն տարբերակներից մեկն է: 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T20:22+0400
2026-09-01T20:22+0400
2026-09-01T20:22+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ծով
շրջափակում
բաղեր ղալիբաֆ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_0:0:1600:900_1920x0_80_0_0_e3a3a7336f461a0d7f4426884651dc93.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Թեհրանը մտադիր է ռազմական միջոցներ օգտագործել, թե ԱՄՆ–ն ուժեղացնի Իրանի ծովային շրջափակումը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը նաև ԱՄՆ-ի հետ հակամարտության հարցով Իրանի բանակցային խմբի ղեկավարն է:Նա նաև ծովային շրջափակումը բնութագրել է որպես Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից մարտական գործողություններ վարելու վատագույն տարբերակներից մեկը:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Այս պահին հակամարտությունը դեռ չի կարգավորվել. ԱՄՆ-ն ապավինում է տնտեսական ճնշմանը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_138:0:1338:900_1920x0_80_0_0_87f908bcbddd4c3dd776510d92d0adaf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ծով, շրջափակում, բաղեր ղալիբաֆ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ծով, շրջափակում, բաղեր ղալիբաֆ
Ծովային շրջափակումն ուժեղացնելու դեպքում մենք ռազմական պատասխան կտանք. Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ծովային շրջափակումը մարտական գործողություններ վարելու վատագույն տարբերակներից մեկն է:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Թեհրանը մտադիր է ռազմական միջոցներ օգտագործել, թե ԱՄՆ–ն ուժեղացնի Իրանի ծովային շրջափակումը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը նաև ԱՄՆ-ի հետ հակամարտության հարցով Իրանի բանակցային խմբի ղեկավարն է:
«Եթե նրանք ուժեղացնեն շրջափակումը, մենք անպայման ռազմական պատասխան կտանք, որից բոլորը կտուժեն։ Եթե հակառակորդը որոշել է թույլ չտալ, որ մենք նավթ արտահանենք Պարսից ծոցից, ապա դա ոչ ոք չի կարող անել», - գրել է Ղալիբաֆը տելեգրամյան ալիքում։
Նա նաև ծովային շրջափակումը բնութագրել է որպես Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից մարտական գործողություններ վարելու վատագույն տարբերակներից մեկը:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Այս պահին հակամարտությունը դեռ չի կարգավորվել. ԱՄՆ-ն ապավինում է տնտեսական ճնշմանը։