https://arm.sputniknews.ru/20260901/trampn-iranin-azdanshan-e-ugharkel-ab-tesanjutvov-harq-kghzun-harvatselu-masin-106319708.html
Թրամփն Իրանին ազդանշան է ուղարկել ԱԲ-տեսանյութով Հարք կղզուն «հարվածելու» մասին
Թրամփն Իրանին ազդանշան է ուղարկել ԱԲ-տեսանյութով Հարք կղզուն «հարվածելու» մասին
Sputnik Արմենիա
Թրամփը նաև չի բացառել նոր հարվածներն Իրանին և միաժամանակ հայտարարել է, որ, իր կարծիքով, Թեհրանում այժմ հստակություն չկա, թե ով է փաստացի ղեկավարում երկիրը: 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T00:17+0400
2026-09-01T00:17+0400
2026-09-01T00:20+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99848987_0:127:2438:1498_1920x0_80_0_0_6dd1c1c89c51993eefa894f8f23c66bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազդանշան է ուղարկել Թեհրանին նեյրոցանցի կողմից գեներացված հոլովակի հրապարակմամբ, որտեղ իրանական Հարք կղզին «ոչնչացվում է»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:Փոխնախագահի խոսքով ՝ Թրամփը ցանկացել է Թեհրանին հասկացնել, որ ԱՄՆ-ն նրա գործողություններն անընդունելի է համարում:Թրամփը նաև չի բացառել նոր հարվածներն Իրանին և միաժամանակ հայտարարել է, որ, իր կարծիքով, Թեհրանում այժմ հստակություն չկա, թե ով է փաստացի ղեկավարում երկիրը:Ավելի վաղ Թրամփը հրապարակել էր նեյրոցանցի կողմից ստեղծված հոլովակը՝ իրանական Հարք կղզու «ոչնչացմամբ»: Truth Social սոցիալական ցանցում 10 վայրկյանանոց հոլովակը ցույց է տալիս կղզու նավթարդյունահանող ենթակառուցվածքը հրթիռային հարվածներից հետո։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99848987_135:0:2302:1625_1920x0_80_0_0_5bd0f4661afef46846e681fd33f29dd1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
Թրամփն Իրանին ազդանշան է ուղարկել ԱԲ-տեսանյութով Հարք կղզուն «հարվածելու» մասին
00:17 01.09.2026 (Թարմացված է: 00:20 01.09.2026) Թրամփը նաև չի բացառել նոր հարվածներն Իրանին և միաժամանակ հայտարարել է, որ, իր կարծիքով, Թեհրանում այժմ հստակություն չկա, թե ով է փաստացի ղեկավարում երկիրը:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազդանշան է ուղարկել Թեհրանին նեյրոցանցի կողմից գեներացված հոլովակի հրապարակմամբ, որտեղ իրանական Հարք կղզին «ոչնչացվում է»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Կարծում եմ ՝ նա ազդանշան է ուղարկում իրանցիներին։ Մենք գիտենք, որ նրանք շարունակում են գնդակոծել առևտրային նավերը»,- ասել է Վենսը լրագրողներին։
Փոխնախագահի խոսքով ՝ Թրամփը ցանկացել է Թեհրանին հասկացնել, որ ԱՄՆ-ն նրա գործողություններն անընդունելի է համարում:
Թրամփը նաև չի բացառել նոր հարվածներն Իրանին և միաժամանակ հայտարարել է, որ, իր կարծիքով, Թեհրանում այժմ հստակություն չկա, թե ով է փաստացի ղեկավարում երկիրը:
Ավելի վաղ Թրամփը հրապարակել էր նեյրոցանցի կողմից ստեղծված հոլովակը՝ իրանական Հարք կղզու «ոչնչացմամբ»: Truth Social սոցիալական ցանցում 10 վայրկյանանոց հոլովակը ցույց է տալիս կղզու նավթարդյունահանող ենթակառուցվածքը հրթիռային հարվածներից հետո։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։