https://arm.sputniknews.ru/20260901/rusakan-erkatughinery-bac-en-hajastani-het-erkkhvosutjan-hamar-belvozjvorvov-106338146.html
«Ռուսական երկաթուղիները» բաց են Հայաստանի հետ երկխոսության համար. Բելոզյորով
«Ռուսական երկաթուղիները» բաց են Հայաստանի հետ երկխոսության համար. Բելոզյորով
Sputnik Արմենիա
Հոլդինգի ղեկավարն ընդգծել է, որ «Ռուսական երկաթուղիները» մշտական կապի մեջ են հայ գործընկերների հետ։ 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T13:48+0400
2026-09-01T13:48+0400
2026-09-01T13:48+0400
երկաթուղի
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/41/20704125_0:0:2920:1643_1920x0_80_0_0_5fb27aeb48dcbd485ac959b4ea2a4653.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. «Ռուսական երկաթուղիները» կատարում են Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և բաց են տարբեր հարցերի և առաջարկների շուրջ երկխոսության համար, «Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է հոլդինգի ղեկավար Օլեգ Բելոզյորովը։Նա ընդգծել է, որ «Ռուսական երկաթուղիները» մշտական կապի մեջ են հայ գործընկերների հետ և իրենց կողմից բավական ուշադիր են մոտենում համատեղ ակտերի հիման վրա գործող պայմանագրի բոլոր կետերի կատարման հարցում։Հիշեցնենք` Հայաստանի երկաթուղիների կառավարման գործող ռուսական կոնցեսիայի վերանայման թեման ծագեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին երկաթուղային հատվածների վերականգնման ծրագրերի ֆոնին: Օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է դրանց վերակառուցումն իրականացնել Հայաստանի հաշվին։Ավելի ուշ Փաշինյանը Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։ Պաշտոնական Երևանը նաև հայտարարել է, որ դեմ չէ ռուսական կողմի համաձայնությամբ երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը փոխանցելուն:ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն իր հերթին հայտնել է, որ Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիան հանձնելու շուրջ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/41/20704125_0:0:2732:2048_1920x0_80_0_0_6c9fe2b2bac086500c5b86a854f54996.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ռուսաստան, հայաստան
երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ռուսաստան, հայաստան
«Ռուսական երկաթուղիները» բաց են Հայաստանի հետ երկխոսության համար. Բելոզյորով
Հոլդինգի ղեկավարն ընդգծել է, որ «Ռուսական երկաթուղիները» մշտական կապի մեջ են հայ գործընկերների հետ։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. «Ռուսական երկաթուղիները» կատարում են Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և բաց են տարբեր հարցերի և առաջարկների շուրջ երկխոսության համար, «Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է հոլդինգի ղեկավար Օլեգ Բելոզյորովը։
Նա ընդգծել է, որ «Ռուսական երկաթուղիները» մշտական կապի մեջ են հայ գործընկերների հետ և իրենց կողմից բավական ուշադիր են մոտենում համատեղ ակտերի հիման վրա գործող պայմանագրի բոլոր կետերի կատարման հարցում։
«Համապատասխանաբար, առաջանում են տարբեր հարցեր և առաջարկներ, որոնք մենք համատեղ քննարկում և կոնկրետ գործողություններ ենք ուրվագծում։ Տարբեր հարցեր կան, որոնք մեզ տալիս են մեր հայ գործընկերները։ Մենք բաց ենք երկխոսության համար», – ասել է Բելոզյորովը։
Հիշեցնենք` Հայաստանի երկաթուղիների կառավարման գործող ռուսական կոնցեսիայի վերանայման թեման ծագեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին երկաթուղային հատվածների վերականգնման ծրագրերի ֆոնին: Օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է դրանց վերակառուցումն իրականացնել Հայաստանի հաշվին։
Ավելի ուշ Փաշինյանը Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։ Պաշտոնական Երևանը նաև հայտարարել է, որ դեմ չէ ռուսական կողմի համաձայնությամբ երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը փոխանցելուն:
ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն իր հերթին հայտնել է, որ Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիան հանձնելու շուրջ: