https://arm.sputniknews.ru/20260901/pashinjany-putini-het-kqnnarki-hh-rd-haraberutjunneri-zargacman-razmavarutjuny-106340201.html
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացման ռազմավարությունը
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացման ռազմավարությունը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 1-ին «ՇՀԿ+» գագաթնաժողովի շրջանակներում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը: 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T14:37+0400
2026-09-01T14:37+0400
2026-09-01T14:39+0400
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
շհկ
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106337686_0:0:3084:1736_1920x0_80_0_0_56092ba5c3f0433c23af714c4a68ab9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի-Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բիշքեկում կայանալիք հանդիպմանը քննարկվելու է երկկողմ հարաբերությունների զարգացման ռազմավարությունը:Նա հավելեց, որ Հնդկաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, մնում է դրանց փաստաթղթային ձևակերպում տալ։Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով կառավարության 2026-2031թթ.ծրագրում ռազմավարական գործընկերների շարքում Ռուսաստանի բացակայությունը, հայտարարել էր, որ Ռուսաստանը իրավական, քաղաքական և տնտեսական առումով Հայաստանի համար ավելին է, քան պարզապես ռազմավարական գործընկեր: Միաժամանակ նա նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները վերաիմաստավորման, առողջացման և փոխադարձ հարգանքի կարիք ունեն:Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին օրենք է ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին, նույն թվականի ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի ՝ թե ԵՄ-ի, թե ԵԱՏՄ-ի հետ Մաքսային միությունում գտնվելն անհնար է, և Երևանին առաջարկել է ընտրություն կատարել հանրաքվեի միջոցով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106337686_228:0:2959:2048_1920x0_80_0_0_798b7f772062ff984affc835a1e8cf5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, շհկ, ռուսաստան, հայաստան
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, շհկ, ռուսաստան, հայաստան
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացման ռազմավարությունը
14:37 01.09.2026 (Թարմացված է: 14:39 01.09.2026) Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 1-ին «ՇՀԿ+» գագաթնաժողովի շրջանակներում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի-Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բիշքեկում կայանալիք հանդիպմանը քննարկվելու է երկկողմ հարաբերությունների զարգացման ռազմավարությունը:
«Այսօր ես հանդիպում կունենամ ՌԴ հարգելի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ Հնդկաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, մնում է դրանց փաստաթղթային ձևակերպում տալ։
Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով կառավարության 2026-2031թթ.ծրագրում ռազմավարական գործընկերների շարքում Ռուսաստանի բացակայությունը, հայտարարել էր, որ Ռուսաստանը իրավական, քաղաքական և տնտեսական առումով Հայաստանի համար
ավելին է, քան պարզապես ռազմավարական գործընկեր: Միաժամանակ նա նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները վերաիմաստավորման, առողջացման և փոխադարձ հարգանքի կարիք ունեն:
Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին օրենք է ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին, նույն թվականի ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի ՝ թե ԵՄ-ի, թե ԵԱՏՄ-ի հետ Մաքսային միությունում գտնվելն անհնար է, և Երևանին առաջարկել է ընտրություն կատարել հանրաքվեի միջոցով: