00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյան–Պուտին հանդիպումը թեժ է լինելու․ քաղաքագետ

© Sputnik / Сергей Бобылев / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2026
Բաժանորդագրվել
Քաղաքագետի կարծիքով՝ եթե ոչ լրատվամիջոցների առաջ, ապա լրատվամիջոցների բացակայության պայմաններում բավականին կոշտ զրույց է լինելու
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բիշքեկյան հանդիպումը, ամենայն հավանականությամբ, բավականին թեժ է լինելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն` մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է նախատեսված։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտնել էր, որ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կօգտվի առիթից՝ քննարկելու ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումը:
«Երկու երկրների առաջնորդների հանդիպումից առաջ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները պատահական չեն։ Եթե ոչ լրատվամիջոցների առաջ, ապա լրատվամիջոցների բացակայության պայմաններում բավականին կոշտ զրույց է լինելու։ Հայաստանի վարչապետի արած հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ձևակերպումները հենց դրա մասին են վկայում։ ԱԳՆ խոսնակը այցից առաջ նման հայտարարություն պատահական չի անում»,– ասաց Բալասանյանը։
Քաղաքագետի խոսքով՝ դժվար է ակնկալել, որ Փաշինյան–Պուտին հանդիպումից հետո հայ-ռուսական հարաբերություններում որևէ էական դրական տեղաշարժ կարձանագրվի, կամ, օրինակ, հայկական ապրանքների մուտքը ռուսական շուկա կարող է բացվել, կամ նման այլ հարցեր կարող են այնտեղ կարգավորվել։
Անդրադառնալով Պեսկովի այն հայտարարությանը, թե մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը` Բալասանյանը նշեց, որ դա կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։
«Կարելի է դա հասկանալ որպես ավելի կոշտ արձագանքի վերաբերյալ զգուշացում, բայց կարող է նաև խոսք լինել` ուղղված հենց Հայաստանի հասարակությանը։ Եթե մարդիկ անընդհատ բողոքում են և դժգոհ են իշխանությունների վարած քաղաքականությունից, չպետք է ամբողջ պատասխանատվությունը գցել Մոսկվայի վրա և կարծել, թե Մոսկվան պետք է գա ու այստեղ բոլոր հարցերը կարգավորի։ Կարծում եմ՝ Պեսկովը նաև դա նկատի ուներ»,– ասաց նա։
Փորձագետը նշեց` Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ արվող հայտարարությունները ևս կարող են ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։
Բալասանյանը կարծում է, որ այս պահին ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ խոսել որևէ առաջընթացի մասին դեռ վաղ է։
«Ոչ մի առաջընթացի մասին, կարծում եմ, խոսք լինել չի կարող, քանի որ Եվրամիությունից այս հարցի վերաբերյալ որևէ պաշտոնական արձագանք չկա։ Գուցե առանձին պաշտոնյաներ խոսել են, բայց պաշտոնական արձագանք չկա»,– ասաց նա։
Նրա կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստվում է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել, միաժամանակ նշանակում է, որ որևէ հանրաքվե չի լինելու։
«Հայաստանի ղեկավարն արդեն միանձնյա որոշել է, որ առանց հանրաքվեի իրենք հայտ են ներկայացնելու Եվրոպական միությանը անդամակցելու հետ կապված։ Իմ կարծիքով` ձմռան նախաշեմին, այս ծանր տնտեսական իրավիճակում նման հայտարարություն անելն այնքան էլ տեղին չէր։ Սա ավելի է գրգռելու և բորբոքելու կրքերը և, բնականաբար, բացասաբար է ազդելու երկկողմ հարաբերությունների վրա»,– նշեց Բալասանյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարող է տեղի ունենալ դեկտեմբերից հետո, եթե Հայաստանը շարունակի եվրոպական ուղղությամբ շարժվել, Բալասանյանը խորհուրդ տվեց կանխատեսումներ չանել։ Մինչև դեկտեմբեր` սեպտեմբերին, Ռուսաստանում խորհրդարանական՝ Պետդումայի ընտրություններ են լինելու։ Քաղաքագետն առաջարկում է` ուղղակի սպասել մինչև դեկտեմբեր, և դրանից հետո արդեն հասկանալի կլինի, թե իրավիճակն ինչպես կարող է զարգանալ։
Միաժամանակ փորձագետը կարծում է, որ Հայաստանի իշխանություններն արդեն որոշում են կայացրել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցում, սակայն չեն ցանկանում այդ գործընթացի նախաձեռնողը լինել, որպեսզի պատճառ չդառնան ժողովրդական դժգոհությունների։
«Սպասում են, թե երբ այնտեղ որոշում կկայացնեն Հայաստանին կազմակերպությունից հանելու վերաբերյալ»,– ասաց Բալասանյանը։
Քաղաքագետի խոսքով՝ միևնույն ժամանակ հարց է, թե որքանով է Հայաստանի իշխանությունը գիտակցում ԵՄ անդամակցության գործընթացի իրական բարդությունը։ Ըստ քաղաքագետի` փորձագիտական շրջանակները բազմիցս զգուշացրել են, թե ինչ հեռանկարներ կարող են լինել։ Ըստ Բալասանյանի` եթե այդ ամենից հետո իշխանությունները շարունակեն նույն քաղաքականությունը, ապա գնահատականը պետք է տա հասարակությունը, հետևություններ անի և դասեր քաղի։
Լրահոս
0