https://arm.sputniknews.ru/20260901/mets-urakhutjan-u-hiastaputjan-arajnutjun-er-hakvob-servobjan-106335511.html
Մեծ ուրախության ու հիասթափության առաջնություն էր. Հակոբ Սերոբյան
Մեծ ուրախության ու հիասթափության առաջնություն էր. Հակոբ Սերոբյան
Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մեկ անգամ չէ, որ նշել է, որ վարժությունների բարդության աստիճանը բարձացնելով՝ ռիսկի են դիմում վնասվածքի... 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T23:04+0400
2026-09-01T23:04+0400
2026-09-01T23:04+0400
մարմնամարզություն
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106334738_0:0:1920:1080_1920x0_80_0_0_97cf36fdb45842f3cf14bcdf2e86ec09.jpg
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում հայ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Արթուր Ավետիսյանը 71 տարվա ընդմիջումից հետո Հայաստանին բերեց ոսկե մեդալը օղակների վրա վարժությունում։ Արծաթե ու բրոնզե մեդալակիրներ նժույգ թափերի վրա դարձան Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը։ Իսկ ահա Արթուր Դավթյանը հենացատկերում սխալ թույլ տվեց ու զբաղեցրեց 7–րդ տեղը։Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մեկ անգամ չէ, որ նշել է, որ վարժությունների բարդության աստիճանը բարձացնելով՝ ռիսկի են դիմում վնասվածքի ստանալու առումով։ Այդ պատճառով բարդության մի փոքր ցածր աստիճանով ու մաքուր կատարումով կարելի է հասնել նպատակին։ Արթուր Ավետիսյանը հենց այդպիսի մոտեցման շնորհիվ, մաքուր կատարելով իր վարժությունը, դարձավ Եվրոպայի չեմպիոն։Իսկ Արթուր Դավթյանի հետ կապված մարզիչը նշեց.«Որակավորման փուլից հետո բոլորս էլ համոզված էինք, որ Արթուրը շատ մոտ է հաղթանակին։ Բայց մարմնամարզությունում երբեմն տեղի է ունենում անհավանականը։ Հենց այդպես կարող եմ բացատրել Արթուրի վրիպումը։ Ես աչքերիս չէի հավատում։ Բայց դե սա սպորտ է, ու ամեն ինչ հնարավոր է։ Կարևոր է խուսափել նման վրիպումներից ապագայում։ Մեր տղաները շատ լավ պատրաստ էին ու արեցին այն, ինչին ունակ էին»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106334738_254:0:1694:1080_1920x0_80_0_0_275cd3d485e7d1b20fee3163f2649aa2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարմնամարզություն, սպորտ , видео
մարմնամարզություն, սպորտ , видео
Մեծ ուրախության ու հիասթափության առաջնություն էր. Հակոբ Սերոբյան
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մեկ անգամ չէ, որ նշել է, որ վարժությունների բարդության աստիճանը բարձացնելով՝ ռիսկի են դիմում վնասվածքի ստանալու առումով։
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում հայ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Արթուր Ավետիսյանը 71 տարվա ընդմիջումից հետո Հայաստանին բերեց ոսկե մեդալը օղակների վրա վարժությունում։ Արծաթե ու բրոնզե մեդալակիրներ նժույգ թափերի վրա դարձան Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը։ Իսկ ահա Արթուր Դավթյանը հենացատկերում սխալ թույլ տվեց ու զբաղեցրեց 7–րդ տեղը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մեկ անգամ չէ, որ նշել է, որ վարժությունների բարդության աստիճանը բարձացնելով՝ ռիսկի են դիմում վնասվածքի ստանալու առումով։ Այդ պատճառով բարդության մի փոքր ցածր աստիճանով ու մաքուր կատարումով կարելի է հասնել նպատակին։ Արթուր Ավետիսյանը հենց այդպիսի մոտեցման շնորհիվ, մաքուր կատարելով իր վարժությունը, դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Իսկ Արթուր Դավթյանի հետ կապված մարզիչը նշեց.
«Որակավորման փուլից հետո բոլորս էլ համոզված էինք, որ Արթուրը շատ մոտ է հաղթանակին։ Բայց մարմնամարզությունում երբեմն տեղի է ունենում անհավանականը։ Հենց այդպես կարող եմ բացատրել Արթուրի վրիպումը։ Ես աչքերիս չէի հավատում։ Բայց դե սա սպորտ է, ու ամեն ինչ հնարավոր է։ Կարևոր է խուսափել նման վրիպումներից ապագայում։ Մեր տղաները շատ լավ պատրաստ էին ու արեցին այն, ինչին ունակ էին»։