https://arm.sputniknews.ru/20260901/chinastany-shhk-n-mek-gvoti-mek-tshanaparh-nakhadzernutjan-arajnahert-ughghutjun-e-hamarum-106340800.html
Չինաստանը ՇՀԿ-ն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության առաջնահերթ ուղղություն է համարում
Չինաստանը ՇՀԿ-ն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության առաջնահերթ ուղղություն է համարում
Sputnik Արմենիա
Չինաստանը պատրաստ է օգնել ՇՀԿ-ն վերածել կարևոր հարթակի՝ գլոբալ անվտանգության ոլորտում նախաձեռնությունն իրականացնելու համար։ 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T14:43+0400
2026-09-01T14:43+0400
2026-09-01T14:43+0400
չինաստան
«մեկ գոտի, մեկ ճանապարհ»
շհկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106336915_0:0:3145:1770_1920x0_80_0_0_4ae2d45b562f01ff03239ec257a8be76.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) դիտարկում է որպես առաջնահերթ ուղղություն՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ համատեղ կառուցման և Գլոբալ զարգացման նախաձեռնության իրականացման համար։ Այս մասին ՇՀԿ+ ձևաչափով հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։Նրա խոսքով` Չինաստանը պատրաստ է օգնել ՇՀԿ-ն վերածել կարևոր հարթակի՝ գլոբալ անվտանգության ոլորտում նախաձեռնությունն իրականացնելու համար և աշխատելու բոլոր կողմերի հետ՝ Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունն իրականացնելու համար։ Պեկինը նաև աջակցում է ՇՀԿ-ին՝ Գլոբալ կառավարման նախաձեռնության իրականացման գործում համագործակցության օրինակելի մոդել ձևավորելու գործում։Նա ընդգծել է, որ ՇՀԿ-ն դարձել է համատեղ զարգացման և Եվրասիական երկրների առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու առանցքային հարթակներից մեկը։Ավելի վաղ Sputnik Արմենիան բազմիցս գրել էր, որ Հայաստանը կարող է դառնալ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության օղակը՝ հարավային հատվածով միանալով զարկերակին։ Այսպես օրինակ՝ երթուղիներից մեկով բեռները կարող են Չինաստանից Ղազախստանի և Թուրքմենստանի միջով հասնել Իրան, ապա՝ Հայաստան, իսկ արդեն այնտեղից՝ Սև ծովի ավազանի երկրներ։ Մեկ այլ ճյուղով բեռներ կարող են գնալ Չինաստանից Ղազախստան, այնտեղից՝ Կասպից ծովով դեպի Իրան, և ապա՝ Հայաստան։ՇՀԿ-ի գրեթե բոլոր երկրները հաստատել են իրենց աջակցությունը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և Եվրասիական տնտեսական միությանը դրա կապակցվածությանը։ Միայն Հնդկաստանն է ձեռնպահ մնացել դրան աջակցելուց։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106336915_219:0:2948:2047_1920x0_80_0_0_d28c16c67878a46beb7b86d731c76e16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, «մեկ գոտի, մեկ ճանապարհ», շհկ
չինաստան, «մեկ գոտի, մեկ ճանապարհ», շհկ
Չինաստանը ՇՀԿ-ն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության առաջնահերթ ուղղություն է համարում
Չինաստանը պատրաստ է օգնել ՇՀԿ-ն վերածել կարևոր հարթակի՝ գլոբալ անվտանգության ոլորտում նախաձեռնությունն իրականացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) դիտարկում է որպես առաջնահերթ ուղղություն՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ համատեղ կառուցման և Գլոբալ զարգացման նախաձեռնության իրականացման համար։ Այս մասին ՇՀԿ+ ձևաչափով հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Նրա խոսքով` Չինաստանը պատրաստ է օգնել ՇՀԿ-ն վերածել կարևոր հարթակի՝ գլոբալ անվտանգության ոլորտում նախաձեռնությունն իրականացնելու համար և աշխատելու բոլոր կողմերի հետ՝ Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունն իրականացնելու համար։ Պեկինը նաև աջակցում է ՇՀԿ-ին՝ Գլոբալ կառավարման նախաձեռնության իրականացման գործում համագործակցության օրինակելի մոդել ձևավորելու գործում։
«Թող ՇՀԿ-ի ուժերը բարգավաճման շարժիչ ուժ դառնան Եվրասիական ընդհանուր մայրցամաքում», – հայտարարել է Չինաստանի առաջնորդը։
Նա ընդգծել է, որ ՇՀԿ-ն դարձել է համատեղ զարգացման և Եվրասիական երկրների առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու առանցքային հարթակներից մեկը։
Ավելի վաղ Sputnik Արմենիան բազմիցս գրել էր, որ Հայաստանը կարող է դառնալ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության օղակը՝ հարավային հատվածով միանալով զարկերակին։ Այսպես օրինակ՝ երթուղիներից մեկով բեռները կարող են Չինաստանից Ղազախստանի և Թուրքմենստանի միջով հասնել Իրան, ապա՝ Հայաստան, իսկ արդեն այնտեղից՝ Սև ծովի ավազանի երկրներ։ Մեկ այլ ճյուղով բեռներ կարող են գնալ Չինաստանից Ղազախստան, այնտեղից՝ Կասպից ծովով դեպի Իրան, և ապա՝ Հայաստան։
ՇՀԿ-ի գրեթե բոլոր երկրները հաստատել են իրենց աջակցությունը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և Եվրասիական տնտեսական միությանը դրա կապակցվածությանը։ Միայն Հնդկաստանն է ձեռնպահ մնացել դրան աջակցելուց։