https://arm.sputniknews.ru/20260901/bishqekum-meknarkel-e-shhk-yndlajnvats-dzevachapvov-nisty-106329715.html
Բիշքեկում մեկնարկել է «ՇՀԿ+» ընդլայնված ձևաչափով նիստը
Բիշքեկում մեկնարկել է «ՇՀԿ+» ընդլայնված ձևաչափով նիստը
Sputnik Արմենիա
Հանդիպմանը մասնակցում է 17 պետությունների ղեկավարներ և միջազգային խոշոր կազմակերպությունների պատվիրակություններ։ 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T11:10+0400
2026-09-01T11:10+0400
2026-09-01T11:33+0400
տեսանյութեր
տեսանյութ
բիշքեկ
ղրղզստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106329163_0:0:1280:720_1920x0_80_0_0_850455c33b81b9c60c7d50bb393eab5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցավ ընդլայնված կազմով «ՇՀԿ+» նիստը, որին հատուկ հրավերով մասնակցել են նաև Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները։«ՇՀԿ+» գագաթնաժողովի ձևաչափով լուսանկարվելու արարողությունից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միմյանց ողջունել են ձեռքսեղմումով:Հանդիպմանը մասնակցում է 17 պետությունների ղեկավարներ և միջազգային խոշոր կազմակերպությունների պատվիրակություններ։ Ի դեպ, ընդլայնված կազմով նիստին մասնակցում են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ինչպես նաև ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գլխավոր քարտուղարներն ու ղեկավարները։Ընդլայնված նիստի օրակարգում ներառված են գլոբալ և տարածաշրջանային նշանակության հարցեր, մասնավորապես` աշխարհում ՄԱԿ–ի դերի ուժեղացումը և միջազգային իրավունքի սկզբունքների պահպանումը, ապրանքաշրջանառության ակտիվացումը, նոր տրանսպորտային միջանցքների ստեղծումն ու թվային տեխնոլոգիաների ներդրումը և այլն։ Նիստի ավարտին նախատեսվում է ընդունել կազմակերպության քառորդդարյա հոբելյանին նվիրված հռչակագիր, թեմատիկ համատեղ հայտարարություններ և բազմակողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք որոշումներ։Հիշեցնենք, որ այս տարի լրանում է կազմակերպության 25-ամյակը, և այս հանդիպումը Ղրղզստանի նախագահության շրջանակներում բարձր մակարդակի առանցքային միջոցառումներից է։
բիշքեկ
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Пашинян в Бишкеке прибыл к месту проведения саммита ШОС+
Sputnik Արմենիա
Пашинян в Бишкеке прибыл к месту проведения саммита ШОС+
2026-09-01T11:10+0400
true
PT1M25S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106329163_262:0:1222:720_1920x0_80_0_0_69bf213523a583faf744af1006cefa61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, բիշքեկ, ղրղզստան
տեսանյութեր, տեսանյութ, видео, բիշքեկ, ղրղզստան
Բիշքեկում մեկնարկել է «ՇՀԿ+» ընդլայնված ձևաչափով նիստը
11:10 01.09.2026 (Թարմացված է: 11:33 01.09.2026) Հանդիպմանը մասնակցում է 17 պետությունների ղեկավարներ և միջազգային խոշոր կազմակերպությունների պատվիրակություններ։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցավ ընդլայնված կազմով «ՇՀԿ+» նիստը, որին հատուկ հրավերով մասնակցել են նաև Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները։
«ՇՀԿ+» գագաթնաժողովի ձևաչափով լուսանկարվելու արարողությունից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միմյանց ողջունել են ձեռքսեղմումով:
Բիշքեկում այսօր նախատեսված է առանձին երկկողմ հանդիպում Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև:
Հանդիպմանը մասնակցում է 17 պետությունների ղեկավարներ և միջազգային խոշոր կազմակերպությունների պատվիրակություններ։
Ի դեպ, ընդլայնված կազմով նիստին մասնակցում են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ինչպես նաև ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գլխավոր քարտուղարներն ու ղեկավարները։
Ընդլայնված նիստի օրակարգում ներառված են գլոբալ և տարածաշրջանային նշանակության հարցեր, մասնավորապես` աշխարհում ՄԱԿ–ի դերի ուժեղացումը և միջազգային իրավունքի սկզբունքների պահպանումը, ապրանքաշրջանառության ակտիվացումը, նոր տրանսպորտային միջանցքների ստեղծումն ու թվային տեխնոլոգիաների ներդրումը և այլն։
Նիստի ավարտին նախատեսվում է ընդունել կազմակերպության քառորդդարյա հոբելյանին նվիրված հռչակագիր, թեմատիկ համատեղ հայտարարություններ և բազմակողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք որոշումներ։
Հիշեցնենք, որ այս տարի լրանում է կազմակերպության 25-ամյակը, և այս հանդիպումը Ղրղզստանի նախագահության շրջանակներում բարձր մակարդակի առանցքային միջոցառումներից է։