https://arm.sputniknews.ru/20260901/belgvorvodi-marzum-kin-e-zvohvel-anodachu-trchvogh-sarqi-hardzakman-hetevanqvov-106347266.html
Բելգորոդի մարզում կին է զոհվել անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով
Բելգորոդի մարզում կին է զոհվել անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով
Sputnik Արմենիա
Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանում դրոնը պայթել է ձեռնարկության տարածքում։ 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T15:51+0400
2026-09-01T15:51+0400
2026-09-01T15:51+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
բելգորոդ
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100356115_72:0:908:470_1920x0_80_0_0_ccbdb3e03c09324d7a1bd41382789fc6.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով խաղաղ բնակչուհի է զոհվել։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից:Օպերատիվ շտաբում հավելել են, որ Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի գյուղում անօդաչու թռչող սարքը պայթել է ձեռնարկության տարածքում, երկրորդ ԱԹՍ-ն հարձակվել է մասնավոր տան վրա, Կրասնի Օկտյաբր գյուղում FPV-դրոնը պայթել է մասնավոր տան բակում:Շտաբի տվյալներով՝ Վալույկիի շրջանի Ուրազովո ավանը ենթարկվել է FPV-դրոնի գրոհի. վնասվել է ենթակառուցվածքի օբյեկտ, իսկ Սոլոտի գյուղում FPV-դրոնի պայթյունի հետևանքով՝ բեռնատար ավտոմեքենա։Շեբեկինո քաղաքում դրոնները հարվածել են երկու ձեռնարկությունների. վնասվել են մասնաշենքերից մեկի ճակատային մասը, տեխնիկական սենյակը և երկու բեռնատար ավտոմեքենան: Շեբեկինոյի շրջանի Մալոմիխայլովկա գյուղում FPV-դրոնը պայթել է մասնավոր տան մոտ. վնասվել են տան ճակատային մասն ու ապակիները: Շտաբից նաև հայտնել են, որ Վոզնեսենովկա գյուղում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով կոտրվել են մասնավոր տան պատուհաններ:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100356115_177:0:804:470_1920x0_80_0_0_feaa1c955149b1adf0eeb00243490e4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Բելգորոդի մարզում կին է զոհվել անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով
Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանում դրոնը պայթել է ձեռնարկության տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով խաղաղ բնակչուհի է զոհվել։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից:
«Գրայվորոնի շրջանի Դունայկա գյուղում դրոնի հարձակման հետևանքով կին է զոհվել։ Ցավակցում ենք նրա հարազատներին ու մերձավորներին», - ասվում է շտաբի՝ MAX հարթակի ալիքում տեղադրված հաղորդման մեջ։
Օպերատիվ շտաբում հավելել են, որ Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի գյուղում անօդաչու թռչող սարքը պայթել է ձեռնարկության տարածքում, երկրորդ ԱԹՍ-ն հարձակվել է մասնավոր տան վրա, Կրասնի Օկտյաբր գյուղում FPV-դրոնը պայթել է մասնավոր տան բակում:
Շտաբի տվյալներով՝ Վալույկիի շրջանի Ուրազովո ավանը ենթարկվել է FPV-դրոնի գրոհի. վնասվել է ենթակառուցվածքի օբյեկտ, իսկ Սոլոտի գյուղում FPV-դրոնի պայթյունի հետևանքով՝ բեռնատար ավտոմեքենա։
Շեբեկինո քաղաքում դրոնները հարվածել են երկու ձեռնարկությունների. վնասվել են մասնաշենքերից մեկի ճակատային մասը, տեխնիկական սենյակը և երկու բեռնատար ավտոմեքենան: Շեբեկինոյի շրջանի Մալոմիխայլովկա գյուղում FPV-դրոնը պայթել է մասնավոր տան մոտ. վնասվել են տան ճակատային մասն ու ապակիները: Շտաբից նաև հայտնել են, որ Վոզնեսենովկա գյուղում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով կոտրվել են մասնավոր տան պատուհաններ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։