https://arm.sputniknews.ru/20260831/shengavitum-larvats-iravitshak-e-mi-qani-tnak-pvordzum-en-qandel-bnakichnery-tujl-chen-talis-106296692.html
Շենգավիթում լարված իրավիճակ է․ մի քանի տնակ փորձում են քանդել, բնակիչները թույլ չեն տալիս
Շենգավիթում լարված իրավիճակ է․ մի քանի տնակ փորձում են քանդել, բնակիչները թույլ չեն տալիս
Sputnik Արմենիա
Թաղապետարանի, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության, ինչպես նաև ոստիկանների ժամանումից հետո բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացել է... 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T14:06+0400
2026-08-31T14:06+0400
2026-08-31T15:25+0400
տնակ
երևան
ապօրինի
ապօրինի շինություն
ապամոնտաժում
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106296526_0:0:1501:844_1920x0_80_0_0_e9df48d81423361b1734ec4fd15560f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասում պատրաստվում են տնակներ քանդել, ինչին դեմ են բնակիչները։Նրանք նշում են` 4 ընտանիք դրսում կհայտնվի։ Ի դեպ, ընտանիքներից մեկը 11– հոգանոց է, այդ թվում կան մանկահասակ երեխաներ։Տնակների մոտ են ժամանել թաղապետարանի, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցներ ու ոստիկաններ։Կանանցից մեկը փորձում էր թույլ չտալ, որպեսզի որևէ մեկը մոտենա իրենց տներին։ Նա ինչ-որ իրեր էր շպրտում այնտեղ ժամանած աշխատակիցների վրա։Ավելի ուշ այնտեղ գտնվող կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրին։Տեղում գտնվող իրավապահները բերման ենթարկեցին մեկ տղամարդու և մեկ կնոջ։ Տեղում հավաքվածները նշում են, որ կինը մանկահասակ՝ 3 ամսական երեխա ունի։Նշենք, որ տեղում էր նաև քաղաքապետարանի տրակտորը, որն ավելի ուշ հեռացավ։Sputnik Արմենիայի հետ զրույցում բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ Աերացիա թաղամասում 4 տուն քաղաքապետարանը ցանկանում է քանդել, քանի որ տարածքն ինչ-որ մեկը գնել է, իսկ բնակիչներին որևէ նամակ կամ գրություն չի ուղարկվել։ Ընդգծեց՝ տեղյակ չէ, թե ով է տարածքի գնորդը, բայց միևնույն ժամանակ պահանջեց՝ որոշակի գումարով թող օգնեն։ Նրա խոսքով՝ իրենք գրանցված են տվյալ հասցեում, որքան էլ որ ապօրինի է իրենց բնակվելու վայրը, վճարել են նաև բոլոր կոմունալները։ Ի վերջո Աեարցիայի տվյալ հատված ժամանակ բոլոր աշխատակիցները հեռացան։ Բնակիչներին հայտնել են, որ սեպտեմբերի 1-ին պետք է գնան թաղապետարան ու այնտեղ կհասկանան, թե ինչպես է հարցը լուծվելու։ Տարածքի ապրողները տեղյակ չեն՝ իրենց ժամանակ են տալո՞ւ են, թե՞ ոչ, կամ ի՞նչ լուծում է առաջարկվելու։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106296526_0:0:1125:844_1920x0_80_0_0_3ed1a2e143a22d857cefc972a234a739.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնակ, երևան, ապօրինի, ապօրինի շինություն, ապամոնտաժում, բողոքի ակցիա
տնակ, երևան, ապօրինի, ապօրինի շինություն, ապամոնտաժում, բողոքի ակցիա
Շենգավիթում լարված իրավիճակ է․ մի քանի տնակ փորձում են քանդել, բնակիչները թույլ չեն տալիս
14:06 31.08.2026 (Թարմացված է: 15:25 31.08.2026) Թաղապետարանի, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության, ինչպես նաև ոստիկանների ժամանումից հետո բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նրան հոսպիտալացրել են։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասում պատրաստվում են տնակներ քանդել, ինչին դեմ են բնակիչները։
Նրանք նշում են` 4 ընտանիք դրսում կհայտնվի։ Ի դեպ, ընտանիքներից մեկը 11– հոգանոց է, այդ թվում կան մանկահասակ երեխաներ։
Տնակների մոտ են ժամանել թաղապետարանի, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցներ ու ոստիկաններ։
Կանանցից մեկը փորձում էր թույլ չտալ, որպեսզի որևէ մեկը մոտենա իրենց տներին։ Նա ինչ-որ իրեր էր շպրտում այնտեղ ժամանած աշխատակիցների վրա։
Ավելի ուշ այնտեղ գտնվող կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրին։
Տեղում գտնվող իրավապահները բերման ենթարկեցին մեկ տղամարդու և մեկ կնոջ։ Տեղում հավաքվածները նշում են, որ կինը մանկահասակ՝ 3 ամսական երեխա ունի։
Նշենք, որ տեղում էր նաև քաղաքապետարանի տրակտորը, որն ավելի ուշ հեռացավ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ Աերացիա թաղամասում 4 տուն քաղաքապետարանը ցանկանում է քանդել, քանի որ տարածքն ինչ-որ մեկը գնել է, իսկ բնակիչներին որևէ նամակ կամ գրություն չի ուղարկվել։
«Ես 7 տարի վարձով եմ ապրել, արդեն 17 տարի է` այստեղ եմ ապրում։ Կառուցել ենք, ստեղծել ենք, «յոլա ենք գնում»։ Լավ օրից չէ, որ այստեղ ենք ապրում, իմ պայմանները լավը չեն, բայց այլ հնարավորություն չունենք։ Հիմա ասում են՝ քանդում ենք։ Գնել են տարածքը, թող քանդեն, բայց գոնե մարդկանց 3-4 ամիս շուտ զգուշացնեն, որ այսպիսի իրավիճակ է, ու գումար տրամադրեն, որպեսզի մենք էլ կարողնանք մեզ համար տներ գտնել։ Այսպես մեկ օրվա մեջ գալ ու տուպիկի առաջ կանգնեցնել, որ մենք էլ ոչինչ չկարողանանք անել...»,- ասաց բնակչուհին։
Ընդգծեց՝ տեղյակ չէ, թե ով է տարածքի գնորդը, բայց միևնույն ժամանակ պահանջեց՝ որոշակի գումարով թող օգնեն։ Նրա խոսքով՝ իրենք գրանցված են տվյալ հասցեում, որքան էլ որ ապօրինի է իրենց բնակվելու վայրը, վճարել են նաև բոլոր կոմունալները։
Ի վերջո Աեարցիայի տվյալ հատված ժամանակ բոլոր աշխատակիցները հեռացան։ Բնակիչներին հայտնել են, որ սեպտեմբերի 1-ին պետք է գնան թաղապետարան ու այնտեղ կհասկանան, թե ինչպես է հարցը լուծվելու։ Տարածքի ապրողները տեղյակ չեն՝ իրենց ժամանակ են տալո՞ւ են, թե՞ ոչ, կամ ի՞նչ լուծում է առաջարկվելու։