https://arm.sputniknews.ru/20260831/rd-zun-ukrainajum-harvatsel-e-lvogistik-kentrvonneri-ev-razmakan-bervov-navi-pn-106310964.html
ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածել է լոգիստիկ կենտրոնների և ռազմական բեռով նավի. ՊՆ
ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածել է լոգիստիկ կենտրոնների և ռազմական բեռով նավի. ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսական զորքը շարունակում է խմբային հարվածներ հասցնել Ուկրաինայի լոգիստիկ օբյեկտներին և Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավերին։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T18:58+0400
2026-08-31T18:58+0400
2026-08-31T18:58+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968574_0:58:1600:958_1920x0_80_0_0_93ada6e15ec9bcfb44a47e5bd1ea65b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՌԴ ՊՆ–ն հայտնել է Ուկրաինայի ԶՈւ–ի ապահովման համար օգտագործվող լոգիստիկ ենթակառուցվածքների մի քանի օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։ Հարվածի տակ է հայտնվել նաև «Յուժնի» նավահանգստում ռազմական բեռով նավը։ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, որ ռուսական զորքը շարունակում է խմբային հարվածներ հասցնել Ուկրաինայի լոգիստիկ օբյեկտներին և Ուկրաինայի զինված ուժերին սպասարկող նավերին։Մասնավորապես, «Յուժնի» նավահանգստում հարված է հասցվել բեռնանավի։ ՌԴ ՊՆ–ն պնդում է, որ նավի վրա ուկրաինական զորքերի համար նախատեսված ռազմական գույք է եղել։ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Կիևի մարզի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնին․ ՊՆՄեկ այլ հարված է հասցվել Օդեսայի մարզի Ներուբայսկոյե բնակավայրի լոգիստիկ կենտրոնին։ ՌԴ ՊՆ–ի տվյալներով՝ օբյեկտն օգտագործվել է Օդեսայի նավահանգստով ժամանող ռազմական բեռների պահեստավորման և հետագա բաշխման համար։ՌԴ գերատեսչությունը հայտնել է նաև Կիևի մարզում երկու լոգիստիկ օբյեկտների խոցման մասին։ Հարվածային անօդաչուները հարձակվել են Պոգրեբի բնակավայրում գտնվող «DHL լոգիստիկ» կենտրոնի վրա։ ՌԴ ՊՆ–ն պնդում է, որ կենտրոնի պահեստներն օգտագործվել են տարբեր նշանակության անօդաչուների և դրանց բաղադրիչների պահման համար։Բացի այդ, Բորիսպոլում խոցվել է «Զամմլեր սկլադ» առևտրալոգիստիկ կենտրոնը։ Այս օբյեկտն օգտագործվել է Ուկրաինայի զինված ուժերին արևմտյան երկրների կողմից մատակարարվող ռազմական բեռների պահեստավորման և բաշխման համար։ՌԴ բանակը գիշերը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ՌԱՀ ձեռնարկություններին. ՊՆՀիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968574_115:0:1480:1024_1920x0_80_0_0_a7a55b4abca39e7420008b71cbbad28c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, ուկրաինա
ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածել է լոգիստիկ կենտրոնների և ռազմական բեռով նավի. ՊՆ
Ռուսական զորքը շարունակում է խմբային հարվածներ հասցնել Ուկրաինայի լոգիստիկ օբյեկտներին և Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավերին։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՌԴ ՊՆ–ն հայտնել է Ուկրաինայի ԶՈւ–ի ապահովման համար օգտագործվող լոգիստիկ ենթակառուցվածքների մի քանի օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։ Հարվածի տակ է հայտնվել նաև «Յուժնի» նավահանգստում ռազմական բեռով նավը։
ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, որ ռուսական զորքը շարունակում է խմբային հարվածներ հասցնել Ուկրաինայի լոգիստիկ օբյեկտներին և Ուկրաինայի զինված ուժերին սպասարկող նավերին։
Մասնավորապես, «Յուժնի» նավահանգստում հարված է հասցվել բեռնանավի։ ՌԴ ՊՆ–ն պնդում է, որ նավի վրա ուկրաինական զորքերի համար նախատեսված ռազմական գույք է եղել։
Մեկ այլ հարված է հասցվել Օդեսայի մարզի Ներուբայսկոյե բնակավայրի լոգիստիկ կենտրոնին։ ՌԴ ՊՆ–ի տվյալներով՝ օբյեկտն օգտագործվել է Օդեսայի նավահանգստով ժամանող ռազմական բեռների պահեստավորման և հետագա բաշխման համար։
ՌԴ գերատեսչությունը հայտնել է նաև Կիևի մարզում երկու լոգիստիկ օբյեկտների խոցման մասին։ Հարվածային անօդաչուները հարձակվել են Պոգրեբի բնակավայրում գտնվող «DHL լոգիստիկ» կենտրոնի վրա։ ՌԴ ՊՆ–ն պնդում է, որ կենտրոնի պահեստներն օգտագործվել են տարբեր նշանակության անօդաչուների և դրանց բաղադրիչների պահման համար։
Բացի այդ, Բորիսպոլում խոցվել է «Զամմլեր սկլադ» առևտրալոգիստիկ կենտրոնը։ Այս օբյեկտն օգտագործվել է Ուկրաինայի զինված ուժերին արևմտյան երկրների կողմից մատակարարվող ռազմական բեռների պահեստավորման և բաշխման համար։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։