https://arm.sputniknews.ru/20260831/nvojemberjani-hamajnqapet-arsen-aghababjany-dzerbakalvel-e-zlm-106317104.html
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է. ԶԼՄ
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Արսեն Աղաբաբյանը Նոյեմբերյանի համայնքապետ է ընտրվել 2021 թվականին։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T21:26+0400
2026-08-31T21:26+0400
2026-08-31T21:56+0400
նոյեմբերյան
համայնքապետ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/02/76561729_0:0:1392:782_1920x0_80_0_0_7b7192b229b791a156f1ecde1904cf87.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյանի համայնքապետ, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին ու տեղափոխում են Երևան: Տեղեկությունը հայտնում է 24news–ը։ Թե ինչ քրեական գործի շրջանակում է ձերբակալվել նա, դեռ հայտնի չէ:Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Աղաբաբյանի ձերբակալության լուրը։Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Նոյեմբերյանի ավագանու անդրանիկ նիստում նա ընտրվեց համայնքի ղեկավար։ Թեև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր առավել շատ ձայներ (շուրջ 44%), ընդդիմադիր երկու ուժերը՝ «Ապրելու երկիրը» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, կոալիցիա կազմեցին և ընտրեցին Աղաբաբյանին։
նոյեմբերյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/02/76561729_137:0:1181:783_1920x0_80_0_0_03861e54247c8fe34349f9d2bd516a94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նոյեմբերյան, համայնքապետ, ձերբակալություն
նոյեմբերյան, համայնքապետ, ձերբակալություն
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է. ԶԼՄ
21:26 31.08.2026 (Թարմացված է: 21:56 31.08.2026) Արսեն Աղաբաբյանը Նոյեմբերյանի համայնքապետ է ընտրվել 2021 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյանի համայնքապետ, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին ու տեղափոխում են Երևան: Տեղեկությունը հայտնում է
24news–ը։
Թե ինչ քրեական գործի շրջանակում է ձերբակալվել նա, դեռ հայտնի չէ:
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Աղաբաբյանի ձերբակալության լուրը։
«Համայնքի ղեկավարը ձերբակալվել է հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում», - հարցին ի պատասխան նշել են գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Նոյեմբերյանի ավագանու անդրանիկ նիստում նա ընտրվեց համայնքի ղեկավար։ Թեև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր առավել շատ ձայներ (շուրջ 44%), ընդդիմադիր երկու ուժերը՝ «Ապրելու երկիրը» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, կոալիցիա կազմեցին և ընտրեցին Աղաբաբյանին։