https://arm.sputniknews.ru/20260831/mirzvojany-haj-divanagetneri-het-ajcelel-e-hajturqakan-sahmanin-gtnvvogh-akhurik-ancaket-106301187.html
Միրզոյանը հայ դիվանագետների հետ այցելել է հայ–թուրքական սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետ
Միրզոյանը հայ դիվանագետների հետ այցելել է հայ–թուրքական սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետ
Sputnik Արմենիա
Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը: 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T14:54+0400
2026-08-31T14:54+0400
2026-08-31T14:57+0400
հայաստան
արարատ միրզոյան
ախուրիկ
թուրքիա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106301329_0:227:720:632_1920x0_80_0_0_b0f6c857b65fa3d6bb93d3c59c63d125.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։«Տարեկան աշխատաժողովի շրջանակում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ, այցելել են «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարան»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը և այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքինՀիշեցնենք, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա տանող երկաթգծի վերանորոգման համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը: Խոսքը Երասխից մինչև Նախիջևան 1,6 կմ և Ախուրիկ գյուղից մինչև թուրքական սահման 12,4 կմ հատվածի մասին է: Մայիսին Շիրակի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի այդ երկաթուղային հատվածների վերակառուցումը։Ավելի ուշ նա Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն իր հերթին հայտնեց, որ Մոսկվան բանակցություններ չի վարում կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ:Փաշինյանը օգոստոսի 24-ին հայտարարեց` կան ներդրողներ, որոնք պատրաստ են 400 մլն դոլար հատկացնել Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի համար։Հենց ռուս երկաթուղայինների փորձն օգնեց ՀՀ–ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին
ախուրիկ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Глава МИД Армении показал армянским дипломатам еще один КПП на границе с Турцией
Sputnik Արմենիա
Глава МИД Армении показал армянским дипломатам еще один КПП на границе с Турцией
2026-08-31T14:54+0400
true
PT0M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106301329_0:159:720:699_1920x0_80_0_0_9a957f7065cdda100885017f3c093e3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, ախուրիկ, թուրքիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, արարատ միրզոյան, ախուրիկ, թուրքիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
Միրզոյանը հայ դիվանագետների հետ այցելել է հայ–թուրքական սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետ
14:54 31.08.2026 (Թարմացված է: 14:57 31.08.2026) Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետ։ Այս մասին հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Տարեկան աշխատաժողովի շրջանակում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ, այցելել են «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարան»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը և այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքին
Հիշեցնենք, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա տանող երկաթգծի վերանորոգման համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը: Խոսքը Երասխից մինչև Նախիջևան 1,6 կմ և Ախուրիկ գյուղից մինչև թուրքական սահման 12,4 կմ հատվածի մասին է: Մայիսին Շիրակի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի այդ երկաթուղային հատվածների վերակառուցումը։
Ավելի ուշ նա Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։
ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն իր հերթին հայտնեց, որ Մոսկվան բանակցություններ չի վարում կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ:
Փաշինյանը օգոստոսի 24-ին
հայտարարեց` կան ներդրողներ, որոնք պատրաստ են 400 մլն դոլար հատկացնել Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի համար։