https://arm.sputniknews.ru/20260831/irany-verakangnel-e-harvatsneric-tuzhats-hrtirajin-artadramasery-ihpk-106313721.html
Իրանը վերականգնել է հարվածներից տուժած հրթիռային արտադրամասերը. ԻՀՊԿ
Իրանը վերականգնել է հարվածներից տուժած հրթիռային արտադրամասերը. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
Այժմ վերականգնված օբյեկտներում զենքի արտադրությունն ընթանում է արագ տեմպերով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T20:15+0400
2026-08-31T20:15+0400
2026-08-31T20:15+0400
իրանի իսլամական հանրապետություն
հրթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90474163_0:0:700:395_1920x0_80_0_0_3d3fd7c4fef2b694f5a533b56db70741.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Իրանը վերականգնել է ավիահարվածներից վնասված հրթիռների արտադրության օբյեկտները, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին։ Նրա խոսքով` արտադրությունը տեղափոխվել է ավելի պաշտպանված օբյեկտներ։Նաղդին նշել է, որ Իրանի առավելություններից մեկը զենքի սեփական արտադրությունն է։ Միևնույն ժամանակ ավելի վաղ հրթիռների արտադրության օբյեկտների մի մասը տեղակայված է եղել վերգետնյա հարթակներում, որոնց կոորդինատները հայտնի էին թշնամուն, ինչը դրանք խոցելի էր դարձրել ավիահարվածների համար։Նրա խոսքով՝ վերականգնված օբյեկտներում զենքի արտադրությունն այժմ ընթանում է արագ տեմպերով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։Իրանի հրթիռային ենթակառուցվածքը Մերձավոր Արևելքի հակամարտության սրացման ընթացքում բազմիցս է հարվածների հիմնական թիրախ դարձել: Իսրայելը և ԱՄՆ–ն հարվածել են այնպիսի թիրախների, որոնք, նրանց տվյալներով, կապված է եղել Իրանի հրթիռային ծրագրի և ռազմական ենթակառուցվածքների հետ: Թեհրանն ի պատասխան հարձակվել է իր հակառակորդների օբյեկտների վրա, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով:Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հարվածները չեն հանգեցրել երկրի հրթիռային արտադրության հնարավորությունների կորստին, և որ վնասված օբյեկտները վերականգնվում կամ տեղափոխվում են ավելի անվտանգ վայրեր:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90474163_0:0:622:466_1920x0_80_0_0_61dd0b5dbd726773f92dbc1d0116a073.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հրթիռ
իրանի իսլամական հանրապետություն, հրթիռ
Իրանը վերականգնել է հարվածներից տուժած հրթիռային արտադրամասերը. ԻՀՊԿ
Այժմ վերականգնված օբյեկտներում զենքի արտադրությունն ընթանում է արագ տեմպերով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Իրանը վերականգնել է ավիահարվածներից վնասված հրթիռների արտադրության օբյեկտները, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին։ Նրա խոսքով` արտադրությունը տեղափոխվել է ավելի պաշտպանված օբյեկտներ։
Նաղդին նշել է, որ Իրանի առավելություններից մեկը զենքի սեփական արտադրությունն է։ Միևնույն ժամանակ ավելի վաղ հրթիռների արտադրության օբյեկտների մի մասը տեղակայված է եղել վերգետնյա հարթակներում, որոնց կոորդինատները հայտնի էին թշնամուն, ինչը դրանք խոցելի էր դարձրել ավիահարվածների համար։
«Միակ թույլ տեղն այն է, որ հրթիռների արտադրության մի քանի օբյեկտներ տեղակայված էին հայտնի վայրերում և գետնի վրա, դրանց կոորդինատները հայտնի էին, այդ իսկ պատճառով ենթարկվել էին ավիահարվածների։ Բայց հիմա դրանք վերակառուցվել են և գտնվում են շատ անվտանգ վայրերում», – հայտարարել է Նաղդին լիբանանյան «Al-Mayadeen» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ վերականգնված օբյեկտներում զենքի արտադրությունն այժմ ընթանում է արագ տեմպերով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
Իրանի հրթիռային ենթակառուցվածքը Մերձավոր Արևելքի հակամարտության սրացման ընթացքում բազմիցս է հարվածների հիմնական թիրախ դարձել: Իսրայելը և ԱՄՆ–ն հարվածել են այնպիսի թիրախների, որոնք, նրանց տվյալներով, կապված է եղել Իրանի հրթիռային ծրագրի և ռազմական ենթակառուցվածքների հետ: Թեհրանն ի պատասխան հարձակվել է իր հակառակորդների օբյեկտների վրա, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով:
Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հարվածները չեն հանգեցրել երկրի հրթիռային արտադրության հնարավորությունների կորստին, և որ վնասված օբյեկտները վերականգնվում կամ տեղափոխվում են ավելի անվտանգ վայրեր: