https://arm.sputniknews.ru/20260831/google-y-cankanum-e-8-apranqajin-nshan-grancel-rusastanum-106306451.html
«Google»-ը ցանկանում է 8 ապրանքային նշան գրանցել Ռուսաստանում
«Google»-ը ցանկանում է 8 ապրանքային նշան գրանցել Ռուսաստանում
Sputnik Արմենիա
«Google LLC»–ն Ռուսաստանում պաշտոնապես գործունեություն չի ծավալում 2022 թվականից։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T16:58+0400
2026-08-31T16:58+0400
2026-08-31T17:00+0400
google
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102940225_0:125:3076:1855_1920x0_80_0_0_5b5b3988288763bd072f57d228f03763.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ամերիկյան «Google» կորպորացիան 8 ապրանքային նշան գրանցելու փաստաթղթեր է ուղարկել ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայություն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Համաձայնություն ստանալու դեպքում «Google»-ը կկարողանա դրանք օգտագործել Ռուսաստանում թվային ապրանքների և ծառայությունների լայն ցանկի համար: Մասնավորապես խոսքը էլեկտրոնային փոստի, աուդիոկապի և տեսակապի, տեքստային ու գրաֆիկական նյութերի պահպանման, ամպային ծառայությունների ու փաստաթղթերի հետ համագործակցության գործիքների մասին է: Բացի այդ, ցանկը ներառում է արհեստական բանականության հիման վրա չատ-բոտերի հետ փոխգործակցության և տարբեր տեսակի տվյալների պահպանման ծրագրային լուծումներ։Նշենք, որ «Google LLC»–ն Ռուսաստանում պաշտոնապես գործունեություն չի ծավալում 2022 թվականից։ Ընկերության ռուսական կառույցը` «Գուգլ» ՍՊԸ-ն, 2023 թվականին սնանկ է ճանաչվել։ Այդ ընկերության նկատմամբ վարույթը շարունակվում է։«Google LLC»–ն նաև բազմիցս պատասխանատվության է ենթարկվել ռուսական դատարանների կողմից: Ընկերության նկատմամբ տուգանքներ են սահմանվել, քանի որ հրաժարվել է իրներնետային հարթակներից հեռացնել Ռուսաստանի օրենսդրությամբ արգելված նյութերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102940225_122:0:2851:2047_1920x0_80_0_0_7eff412de5285117e111af7cc7f3ccb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
google, ռուսաստան
«Google»-ը ցանկանում է 8 ապրանքային նշան գրանցել Ռուսաստանում
16:58 31.08.2026 (Թարմացված է: 17:00 31.08.2026) «Google LLC»–ն Ռուսաստանում պաշտոնապես գործունեություն չի ծավալում 2022 թվականից։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ամերիկյան «Google» կորպորացիան 8 ապրանքային նշան գրանցելու փաստաթղթեր է ուղարկել ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայություն: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Հայտերը ներկայացվել են օգոստոսին «Google LLC»–ի («Գուգլ ԷլԷլՍի») անունից: Ընկերությունը մտադիր է Ռուսաստանում գրանցել «Google Meet», «Gmail», «Google Keep»,« Google Drive», «Google Forms», «Google Chat», «Google Cloud» և «Magic Pointer» ապրանքային նշանները:
Համաձայնություն ստանալու դեպքում «Google»-ը կկարողանա դրանք օգտագործել Ռուսաստանում թվային ապրանքների և ծառայությունների լայն ցանկի համար: Մասնավորապես խոսքը էլեկտրոնային փոստի, աուդիոկապի և տեսակապի, տեքստային ու գրաֆիկական նյութերի պահպանման, ամպային ծառայությունների ու փաստաթղթերի հետ համագործակցության գործիքների մասին է: Բացի այդ, ցանկը ներառում է արհեստական բանականության հիման վրա չատ-բոտերի հետ փոխգործակցության և տարբեր տեսակի տվյալների պահպանման ծրագրային լուծումներ։
Նշենք, որ «Google LLC»–ն Ռուսաստանում պաշտոնապես գործունեություն չի ծավալում 2022 թվականից։ Ընկերության ռուսական կառույցը` «Գուգլ» ՍՊԸ-ն, 2023 թվականին սնանկ է ճանաչվել։ Այդ ընկերության նկատմամբ վարույթը շարունակվում է։
«Google LLC»–ն նաև բազմիցս պատասխանատվության է ենթարկվել ռուսական դատարանների կողմից: Ընկերության նկատմամբ տուգանքներ են սահմանվել, քանի որ հրաժարվել է իրներնետային հարթակներից հեռացնել Ռուսաստանի օրենսդրությամբ արգելված նյութերը։