00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:35
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եթե Բաքուն խաղաղություն է ուզում, ինչո՞ւ է ուզում Տիգրանաշենի վերահսկողությունը․ Գրիգորյան

Բաժանորդագրվել
Եթե Ադրբեջանը հակված է խաղաղ պայմաններում հարաբերություններ հաստատել, հարևանություն անել, իր համար խնդիր չպետք է լիներ դրված սեղանին Տիգրանաշենի նկատմամբ վերահսկողությունը։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Ընդդիմադիր պատգամավորը Տիգրանաշենի նկատմամբ վերահսկողության հնարավոր փոխանցումը Ադրբեջանին ուղղակի սպառնալիք է համարում Հայաստանի տարածքային ամբողջականության ու անվտանգության համար:

«Տիգրանաշենը գտնվում է ռազմավարական չափազանց կարևոր հատվածում։ Սա մեր հիմնական անոթն է դեպի հարավ, և էդ անոթի փակումը լուրջ խնդիրներ է ստեղծելու մեր կենսագործունեության համար»,- ընդգծում է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Վեդիով անցնող այլընտրանքային ճանապարհը չի կարող փոխարինել միջպետական մայրուղուն։
«Մենք արդեն բավական երկար ժամանակ ունեցել ենք նման խնդիրներ, հատկապես Գորիս-Կապան ճանապարհի հանձնումից հետո։ Այո՛, կա Վեդիով ճանապարհ, բայց դա որևէ կերպ չի կարող կոչվել միջպետական մայրուղի»։
Անդրադառնալով տարածքների հնարավոր փոխանակման խոսակցություններին (խոսքը Արծվաշենի մասին է)՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարը ընդգծում է, որ Տիգրանաշենի ռազմավարական դիրքն անհամեմատելի է։
«Եթե հարցը հասնում է նրան, որ խոսվում է տարածքներ փոխանակելու կամ պահելու մասին, այստեղ շատ հստակ պետք է արձանագրել՝ այս ռազմավարական դիրքն անչափ կարևոր է, և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի ու պաշտպանվի»։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Տիգրանաշենի հանձնումը կհանգեցնի նրան, որ Հայաստանը հյուսիսից հարավ բառացիորեն կտրվելու է, իսկ այնտեղ հաստատվելու է ադրբեջանական ռազմական ներկայություն, ինչը լրացուցիչ անվտանգային սպառնալիքներ կստեղծի։
Գրիգորյանը մի կարևոր շեշտադրում էլ անում․ եթե Ադրբեջանը հակված է խաղաղության, ինչո՞ւ է իրեն անհրաժեշտ Տիգրանաշենի նկատմամբ վերահսկողություն ունենալ։ Տիգրանաշենն իր համար ռազմավարական նշանակություն չունի, այն չի միացնում Ադրբեջանի տարածքի երկու հատվածները։ Ինչպես, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհը։
Մանրամասները` տեսանյութում։
Լրահոս
0