https://arm.sputniknews.ru/20260831/erevani-gishernery-majraqaghaqi-ajginery-veratsvum-en-bacota-hamergasrahneri-106307884.html
«Երևանի գիշերները». մայրաքաղաքի այգիները վերածվում են բացօթա համերգասրահների
«Երևանի գիշերները». մայրաքաղաքի այգիները վերածվում են բացօթա համերգասրահների
Sputnik Արմենիա
Մայրաքաղաքում մեկնարկած «Երևանի գիշերները» նախագիծը այգիներն ու զբոսայգիները վերածում է բացօթյա համերգասրահների՝ ապահովելով բարձրարժեք դասական և ջազային... 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T20:51+0400
2026-08-31T20:51+0400
2026-08-31T20:51+0400
համերգ
վահագն հայրապետյան
ջազ
օպերա
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106307707_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c876fdb418831fc55635060017050445.jpg
Մայրաքաղաքում մեկնարկած «Երևանի գիշերները» նախագիծը այգիներն ու զբոսայգիները վերածում է բացօթյա համերգասրահների՝ ապահովելով բարձրարժեք դասական և ջազային երաժշտության անվճար հասանելիություն: Նախագծի մանրամասները «Ուրիշ նորություններում» ներկայացրել ենօպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, հանրահայտ ջազմեն Վահագն Հայրապետյանը:«Մեր հիմնական նպատակն է զբոսանքի վայրերը վերածել բացօթյա համերգասրահների, որտեղ քաղաքացիներն ու հյուրերը կունկնդրեն բարձրարժեք երաժշտություն։ Առաջին համերգներից հետո տպավորված ենք․ նույնիսկ անձրևը չխանգարեց հանդիսատեսին հավաքվել երաժշտության շուրջ», - ասում է Վարսենիկ Ավանյանը։Վահագն Հայրապետյանի խոսքով՝ նման անմիջական մթնոլորտ ամեն տեղ չես գտնի․ չկան մեծ բեմեր, լույսեր կամ էֆեկտներ. արտիստը կանգնած է նույն հարթության վրա, որտեղ ունկնդիրն է։ «Իրականում թե՛ օպերային, թե՛ ջազային արվեստը ժողովրդի միջից են դուրս եկել՝ փողոցներից ու ակումբներից», - ասում է երաժիշտն ու հավելում․ Համերգաշարը կշարունակվի առաջիկա օրերին, սկզբը՝ ժամը 20-ին։ Օգոստոսի 31-ին Սիրահարների այգում կներկայացվի դասական ծրագիր, սեպտեմբերի 11-ին Մերգելյան այգում հանդես կգա «Երևան-Նյու Յորք ջազ քառյակը», իսկ սեպտեմբերի 14-ին Վահագն Դավթյանի անվան այգում կրկին դասական ծրագիր կլինի:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106307707_203:0:1643:1080_1920x0_80_0_0_9ed93f86f1ac631f74c6abd90a895537.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համերգ, վահագն հայրապետյան, ջազ, օպերա, երևան, видео
համերգ, վահագն հայրապետյան, ջազ, օպերա, երևան, видео
«Երևանի գիշերները». մայրաքաղաքի այգիները վերածվում են բացօթա համերգասրահների
Մայրաքաղաքում մեկնարկած «Երևանի գիշերները» նախագիծը այգիներն ու զբոսայգիները վերածում է բացօթյա համերգասրահների՝ ապահովելով բարձրարժեք դասական և ջազային երաժշտության անվճար հասանելիություն: Նախագծի մանրամասները «Ուրիշ նորություններում» ներկայացրել ենօպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, հանրահայտ ջազմեն Վահագն Հայրապետյանը:
«Մեր հիմնական նպատակն է զբոսանքի վայրերը վերածել բացօթյա համերգասրահների, որտեղ քաղաքացիներն ու հյուրերը կունկնդրեն բարձրարժեք երաժշտություն։ Առաջին համերգներից հետո տպավորված ենք․ նույնիսկ անձրևը չխանգարեց հանդիսատեսին հավաքվել երաժշտության շուրջ», - ասում է Վարսենիկ Ավանյանը։
Վահագն Հայրապետյանի խոսքով՝ նման անմիջական մթնոլորտ ամեն տեղ չես գտնի․ չկան մեծ բեմեր, լույսեր կամ էֆեկտներ. արտիստը կանգնած է նույն հարթության վրա, որտեղ ունկնդիրն է։ «Իրականում թե՛ օպերային, թե՛ ջազային արվեստը ժողովրդի միջից են դուրս եկել՝ փողոցներից ու ակումբներից», - ասում է երաժիշտն ու հավելում․
«Երբ Կոմիտասը մշակել ու տարածել է ֆոլկլորը, չի տարածել, որ այդպես մնա, այլ որ շարունակվի սերունդները զարգացնեն։ Մեր պապերը մեզ ժառանգություն են թողել, բա մենք մեր թոռներին ի՞նչ պիտի թողնենք», - նշում է Հայրապետյանը։
Համերգաշարը կշարունակվի առաջիկա օրերին, սկզբը՝ ժամը 20-ին։ Օգոստոսի 31-ին Սիրահարների այգում կներկայացվի դասական ծրագիր, սեպտեմբերի 11-ին Մերգելյան այգում հանդես կգա «Երևան-Նյու Յորք ջազ քառյակը», իսկ սեպտեմբերի 14-ին Վահագն Դավթյանի անվան այգում կրկին դասական ծրագիր կլինի: