00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:41
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բնակիչները պնդում են՝ 4 ընտանիք դրսում կմնա, թաղապետարանը խոսում է ապօրինի բիզնեսի մասին

4 ապօրինի շինությունների ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր է հետաձգվի
4 ապօրինի շինությունների ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր է հետաձգվի - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2026
Բաժանորդագրվել
Շենգավիթի համայնքապետարանը վաղը բնակիչների հետ քննարկում կունենա։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասում 4 ապօրինի շինությունների ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր է հետաձգվի և բնակիչներին լրացուցիչ ժամանակ տրվի՝ իրենց կացության հարցը լուծելու համար։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Աերացիայում լարված իրավիճակ էր ստեղծվել, երբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ, գնացել էին տարածք՝ 4 շինություն ապամոնտաժելու։ Բնակիչների և իրավապահների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, որի ընթացքում բնակիչներից մեկը կոտրել էր ոստիկանական մեքենայի ապակին և բերման ենթարկվել։ Որոշ ժամանակ անց քաղաքապետարանի աշխատակիցներն ու ապամոնտաժման համար բերված տեխնիկան հեռացել էին տարածքից։
Մխիթարյանի նախ շեշտեց, որ նրանք այս տարածքներում բնակվում են ապօրինի, ավելին՝ տնակները մեծացրել ու շինություններ են կառուցել։ Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ այս խնդիրը սկսվել է դեռևս 2023 թվականից։
«2023 թվականից այդ տարածքը դարձրել են ապօրինի աղբավայր․ մարդկանցից գումար են վերցնում, որ այնտեղ աղբ թափեն, բիզնես տարածք են սարքել, որոշ հատվածներ էլ վարձակալությամբ են տալիս։ Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ այդ գործունեությունը դադարեցնեն։ Անձամբ մեզ խոստացել էին, որ կդադարեցնեն, սակայն մինչ օրս այնտեղ ապօրինի աղբ են թափում»,– ասաց Մխիթարյանը։
Վարչական շրջանի ղեկավարը հայտնեց, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ բնակիչներին սեպտեմբերի 1-ին հրավիրել են Շենգավիթի թաղապետարան՝ հարցը կրկին քննարկելու։
«Կրկին ժամանակ է տրվում, որ նախ այդ գործունեությունը դադարեցնեն, հետո էլ ժամանակ ունենան իրենց կացության հարցը լուծելու։ Կացության հարցն արդեն այլ մարմինների իրավասության տիրույթում է»,– նշեց Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ ըստ բնակիչների՝ տարածքն ինչ-որ մեկը գնել է, այդ պատճառով են ուզում տարածքի տները քանդել։ Բնակիչներն այդ հատվածում ապրում են 17-20 տարի, գրանցված են այդտեղ, կոմունալները վճարում են` չնայած իրենց տներն ապօրինի են։
Այժմ այդ տարածքի ապրողները պահանջում են, որ գնորդը գոնե իրենց որոշակի աջակցություն տրամադրի և ժամանակ տա այլ տներ գտնելու համար։
Լրահոս
0