https://arm.sputniknews.ru/20260831/adrbejanum-pahvvogh-15-hajeri-gvortsvov-khmbajin-gangat-e-nerkajacvel-mied-106310390.html
Ադրբեջանում պահվող 15 հայերի գործով խմբային գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
Ադրբեջանում պահվող 15 հայերի գործով խմբային գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
Sputnik Արմենիա
Սահակյանի գնահատմամբ՝ ՄԻԵԴ-ի հնարավոր վճիռը կարող է ունենալ ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական հետևանքներ՝ միջազգային դատական մակարդակում կասկածի տակ դնելով... 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T18:53+0400
2026-08-31T18:53+0400
2026-08-31T18:53+0400
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
սիրանուշ սահակյան
բաքու
դատ
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/871/59/8715985_0:189:2965:1857_1920x0_80_0_0_917df7d81408582b45d4d85a0731e80f.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանում պահվող 15 հայերի գործով խմբային գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Բաքվում նրանց նկատմամբ անցկացված դատավարությունների ընթացքում արդար դատաքննության իրավունքի խախտումների վերաբերյալ։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հայտարարության համաձայն` գանգատը ՄԻԵԴ է ներկայացրել իրավապաշտպան, հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Գանգատը ներկայացվել է օգոստոսի 21-ին և վերաբերում է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանին, ինչպես նաև Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Լևոն Բալայանին, Դավիթ Ալլահվերդյանին, Վասիլ Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Գուրգեն Ստեփանյանին և Մելիքսեթ Փաշայանին։Ըստ կազմակերպության` գանգատում բարձրացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման հարցը։Ըստ ներկայացված դիրքորոշման՝ Բաքվի ռազմական դատարանում անցկացված դատավարությունները չեն համապատասխանել անկախ և անաչառ դատաքննության պահանջներին։ Բացի այդ, վիճարկվում է ռազմական դատարանի՝ քաղաքացիական անձանց գործերը քննելու իրավասությունը։Գանգատում առանձին անդրադարձ է կատարվել նաև անմեղության կանխավարկածին։ Նշվում է, որ դեռ մինչև դատական ակտերի կայացումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը, մեղադրյալներին հրապարակայնորեն անվանել են «ահաբեկիչներ», «ռազմական հանցագործներ» և «անջատողականներ»։ Նույն մոտեցումը, ըստ գանգատի, արտացոլվել է ադրբեջանական պետական և իշխանամետ լրատվամիջոցներում։Խնդիրներ են մատնանշվում նաև դատավճռի տրամադրման և բողոքարկման փուլում։ Ըստ ներկայացված տեղեկությունների՝ հայերին թույլատրվել է միայն ընթերցել դատավճիռը, ընդ որում՝ ներկայացված տարբերակի վրա չեն եղել պաշտոնական կնիք կամ դրա իսկությունը հաստատող այլ վավերապայմաններ։ Դատավճռի օրինակները չեն տրամադրվել նաև նրանց ընտանիքներին և Ադրբեջանի կողմից նշանակված փաստաբաններին։Չնայած դրան՝ 2026 թվականի օգոստոսի 6-ին վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավճիռներն ու նշանակված պատիժները։Սահակյանի գնահատմամբ՝ ՄԻԵԴ-ի հնարավոր վճիռը կարող է ունենալ ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական հետևանքներ՝ միջազգային դատական մակարդակում կասկածի տակ դնելով Բաքվում անցկացված դատավարությունների և դրանց արդյունքում կայացված դատավճիռների իրավաչափությունը։Գանգատը ներկայացվել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» և «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հետ գործակցությամբ։Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/871/59/8715985_118:0:2847:2047_1920x0_80_0_0_57d8fa5f45b35ab8f07fd81da795346a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), սիրանուշ սահակյան, բաքու, դատ, հայ գերիներ, անհետ կորածներ
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), սիրանուշ սահակյան, բաքու, դատ, հայ գերիներ, անհետ կորածներ
Ադրբեջանում պահվող 15 հայերի գործով խմբային գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
Սահակյանի գնահատմամբ՝ ՄԻԵԴ-ի հնարավոր վճիռը կարող է ունենալ ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական հետևանքներ՝ միջազգային դատական մակարդակում կասկածի տակ դնելով Բաքվում անցկացված դատավարությունների և դրանց արդյունքում կայացված դատավճիռների իրավաչափությունը։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանում պահվող 15 հայերի գործով խմբային գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Բաքվում նրանց նկատմամբ անցկացված դատավարությունների ընթացքում արդար դատաքննության իրավունքի խախտումների վերաբերյալ։
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հայտարարության համաձայն` գանգատը ՄԻԵԴ է ներկայացրել իրավապաշտպան, հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Գանգատը ներկայացվել է օգոստոսի 21-ին և վերաբերում է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանին, ինչպես նաև Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Լևոն Բալայանին, Դավիթ Ալլահվերդյանին, Վասիլ Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Գուրգեն Ստեփանյանին և Մելիքսեթ Փաշայանին։
Ըստ կազմակերպության` գանգատում բարձրացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման հարցը։
Ըստ ներկայացված դիրքորոշման՝ Բաքվի ռազմական դատարանում անցկացված դատավարությունները չեն համապատասխանել անկախ և անաչառ դատաքննության պահանջներին։ Բացի այդ, վիճարկվում է ռազմական դատարանի՝ քաղաքացիական անձանց գործերը քննելու իրավասությունը։
Գանգատում առանձին անդրադարձ է կատարվել նաև անմեղության կանխավարկածին։ Նշվում է, որ դեռ մինչև դատական ակտերի կայացումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը, մեղադրյալներին հրապարակայնորեն անվանել են «ահաբեկիչներ», «ռազմական հանցագործներ» և «անջատողականներ»։ Նույն մոտեցումը, ըստ գանգատի, արտացոլվել է ադրբեջանական պետական և իշխանամետ լրատվամիջոցներում։
«Գանգատում բարձրաձայնվում է նաև պաշտպանության իրավունքի խախտման հարցեր։ Մասնավորապես, 422 հատորից և շուրջ 105 հազար էջից բաղկացած գործի նյութերի մեծ մասը հասանելի չի եղել պատշաճ թարգմանությամբ։ Պաշտպանական կողմի՝ գործի նյութերին ծանոթանալու, թարգմանություններ ստանալու, բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու և պաշտպանյալների հետ արդյունավետ հաղորդակցվելու պահանջները մերժվել կամ անհարկի ձգձգվել են»,– ասված է հայտարարությունում։
Խնդիրներ են մատնանշվում նաև դատավճռի տրամադրման և բողոքարկման փուլում։ Ըստ ներկայացված տեղեկությունների՝ հայերին թույլատրվել է միայն ընթերցել դատավճիռը, ընդ որում՝ ներկայացված տարբերակի վրա չեն եղել պաշտոնական կնիք կամ դրա իսկությունը հաստատող այլ վավերապայմաններ։ Դատավճռի օրինակները չեն տրամադրվել նաև նրանց ընտանիքներին և Ադրբեջանի կողմից նշանակված փաստաբաններին։
Չնայած դրան՝ 2026 թվականի օգոստոսի 6-ին վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավճիռներն ու նշանակված պատիժները։
Միջազգային բարձր դատարան ներկայացված գանգատում բարձաձայնվել է նաև նաև Կոնվենցիայի 7-րդ հոդվածի՝ «առանց օրենքի հանցագործություն և պատիժ չլինելու» սկզբունքի հնարավոր խախտման հարցը։ Դիմումատուների դիրքորոշմամբ՝ ռազմական գործողություններին մասնակցելը կամ զենք կրելը չի կարող ինքնին նույնացվել ահաբեկչական կամ այլ հանցավոր գործունեության հետ՝ առանց յուրաքանչյուր անձին վերագրվող կոնկրետ հանցավոր արարքի և անհատական մեղքի հաստատման։
Սահակյանի գնահատմամբ՝ ՄԻԵԴ-ի հնարավոր վճիռը կարող է ունենալ ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական հետևանքներ՝ միջազգային դատական մակարդակում կասկածի տակ դնելով Բաքվում անցկացված դատավարությունների և դրանց արդյունքում կայացված դատավճիռների իրավաչափությունը։
Գանգատը ներկայացվել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» և «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հետ գործակցությամբ։
Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: