00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:41
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Շենգավիթում լարված իրավիճակ է․ մի քանի տնակ փորձում են քանդել, բնակիչները թույլ չեն տալիս

Журналисты на месте сноса зданий в Шенгавите
Журналисты на месте сноса зданий в Шенгавите - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2026
Բաժանորդագրվել
Թաղապետարանի, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության, ինչպես նաև ոստիկանների ժամանումից հետո բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նրան հոսպիտալացրել են։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասում պատրաստվում են տնակներ քանդել, ինչին դեմ են բնակիչները։
Նրանք նշում են` 4 ընտանիք դրսում կհայտնվի։ Ի դեպ, ընտանիքներից մեկը 11– հոգանոց է, այդ թվում կան մանկահասակ երեխաներ։
Տնակների մոտ են ժամանել թաղապետարանի, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցներ ու ոստիկաններ։
Կանանցից մեկը փորձում էր թույլ չտալ, որպեսզի որևէ մեկը մոտենա իրենց տներին։ Նա ինչ-որ իրեր էր շպրտում այնտեղ ժամանած աշխատակիցների վրա։
Ավելի ուշ այնտեղ գտնվող կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրին։
Տեղում գտնվող իրավապահները բերման ենթարկեցին մեկ տղամարդու և մեկ կնոջ։ Տեղում հավաքվածները նշում են, որ կինը մանկահասակ՝ 3 ամսական երեխա ունի։
Նշենք, որ տեղում էր նաև քաղաքապետարանի տրակտորը, որն ավելի ուշ հեռացավ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ Աերացիա թաղամասում 4 տուն քաղաքապետարանը ցանկանում է քանդել, քանի որ տարածքն ինչ-որ մեկը գնել է, իսկ բնակիչներին որևէ նամակ կամ գրություն չի ուղարկվել։
«Ես 7 տարի վարձով եմ ապրել, արդեն 17 տարի է` այստեղ եմ ապրում։ Կառուցել ենք, ստեղծել ենք, «յոլա ենք գնում»։ Լավ օրից չէ, որ այստեղ ենք ապրում, իմ պայմանները լավը չեն, բայց այլ հնարավորություն չունենք։ Հիմա ասում են՝ քանդում ենք։ Գնել են տարածքը, թող քանդեն, բայց գոնե մարդկանց 3-4 ամիս շուտ զգուշացնեն, որ այսպիսի իրավիճակ է, ու գումար տրամադրեն, որպեսզի մենք էլ կարողնանք մեզ համար տներ գտնել։ Այսպես մեկ օրվա մեջ գալ ու տուպիկի առաջ կանգնեցնել, որ մենք էլ ոչինչ չկարողանանք անել...»,- ասաց բնակչուհին։
Ընդգծեց՝ տեղյակ չէ, թե ով է տարածքի գնորդը, բայց միևնույն ժամանակ պահանջեց՝ որոշակի գումարով թող օգնեն։ Նրա խոսքով՝ իրենք գրանցված են տվյալ հասցեում, որքան էլ որ ապօրինի է իրենց բնակվելու վայրը, վճարել են նաև բոլոր կոմունալները։
Ի վերջո Աեարցիայի տվյալ հատված ժամանակ բոլոր աշխատակիցները հեռացան։ Բնակիչներին հայտնել են, որ սեպտեմբերի 1-ին պետք է գնան թաղապետարան ու այնտեղ կհասկանան, թե ինչպես է հարցը լուծվելու։ Տարածքի ապրողները տեղյակ չեն՝ իրենց ժամանակ են տալո՞ւ են, թե՞ ոչ, կամ ի՞նչ լուծում է առաջարկվելու։
Լրահոս
0