https://arm.sputniknews.ru/20260831/1-pahanj-azatutjun-parizum-cucadrvum-en-baqvum-pahvvogh-19-haj-gerineri-nkarnery-106304525.html
1 պահանջ՝ ազատություն․ Փարիզում ցուցադրվում են Բաքվում պահվող 19 հայ գերիների նկարները
1 պահանջ՝ ազատություն․ Փարիզում ցուցադրվում են Բաքվում պահվող 19 հայ գերիների նկարները
Sputnik Արմենիա
Դիմանկարները փակցված են Փարիզի քաղաքապետարանի շենքի վրա՝ հանրային տեսանելիություն ապահովելու նպատակով։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T16:12+0400
2026-08-31T16:12+0400
2026-08-31T16:12+0400
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
փարիզ
ցուցահանդես
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
մուրադ փափազյան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103776751_0:49:945:581_1920x0_80_0_0_dce6810eca69421040ea659cb991ca18.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բացված ցուցահանդեսում ցուցադրվում են Ադրբեջանում պահվող 19 հայ գերիների դիմանկարները։ Այդ մասին հայտնում է Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Նախաձեռնության հեղինակներն են Փարիզի քաղաքապետարանն ու Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF)։Ցուցահանդեսի նպատակն է հիշեցնել, որ Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ իրականացված բռնությունը ու հայրենիքից բռնի տեղահանությունը ուղեկցվել են Արցախի քաղաքական ղեկավարների ձերբակալությամբ: Դիմանկարները փակցված են Փարիզի քաղաքապետարանի շենքի վրա՝ հանրային տեսանելիություն ապահովելու նպատակով։Խորհրդի մյուս խորհրդի համանախագահ Արա Թորանյանն էլ նշել է, որ քանի դեռ հայ գերիներն ազատ չեն, նրանց դեմքերը շարունակելու են հիշեցնել աշխարհին, որ արդարությունը չի կարող փոխարինվել մոռացությամբ, իսկ մարդու ազատությունը՝ քաղաքական պայմանավորվածություններով։Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
փարիզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
19 դեմք։ 19 ճակատագիր։ 1 պահանջ՝ ազատություն։
Sputnik Արմենիա
19 դեմք։ 19 ճակատագիր։ 1 պահանջ՝ ազատություն։
2026-08-31T16:12+0400
true
PT0M14S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103776751_53:0:893:630_1920x0_80_0_0_3e81cb5b08895e2934adb1101ee69bd0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), փարիզ, ցուցահանդես, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, մուրադ փափազյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), փարիզ, ցուցահանդես, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, մուրադ փափազյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
1 պահանջ՝ ազատություն․ Փարիզում ցուցադրվում են Բաքվում պահվող 19 հայ գերիների նկարները
Դիմանկարները փակցված են Փարիզի քաղաքապետարանի շենքի վրա՝ հանրային տեսանելիություն ապահովելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բացված ցուցահանդեսում ցուցադրվում են Ադրբեջանում պահվող 19 հայ գերիների դիմանկարները։ Այդ մասին հայտնում է
Հայ հեղափոխական դաշնակցությունը։
Նախաձեռնության հեղինակներն են Փարիզի քաղաքապետարանն ու Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF)։
Ցուցահանդեսի նպատակն է հիշեցնել, որ Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ իրականացված բռնությունը ու հայրենիքից բռնի տեղահանությունը ուղեկցվել են Արցախի քաղաքական ղեկավարների ձերբակալությամբ: Դիմանկարները փակցված են Փարիզի քաղաքապետարանի շենքի վրա՝ հանրային տեսանելիություն ապահովելու նպատակով։
«Այսօր Փարիզում ցուցադրվող 19 դիմանկարները բանտարկյալների դեմքեր չեն։ Դրանք Արցախի պատմության, նրա քաղաքական կյանքի և նրա ժողովրդի իրավունքների կենդանի վկայություններն են»,- ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
Խորհրդի մյուս խորհրդի համանախագահ Արա Թորանյանն էլ նշել է, որ քանի դեռ հայ գերիներն ազատ չեն, նրանց դեմքերը շարունակելու են հիշեցնել աշխարհին, որ արդարությունը չի կարող փոխարինվել մոռացությամբ, իսկ մարդու ազատությունը՝ քաղաքական պայմանավորվածություններով։
Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: