00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կիևը ստանում է ՌԴ տնտեսության խաղաղ հատվածներին հասցված հարվածների պատասխանը. Պեսկով

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2026
Բաժանորդագրվել
ՌԴ զինված ուժերը համակարգային հարվածներ են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ենթակառուցվածքներին, դրանց ազդեցությունը տեսանելի է անզեն աչքով, նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Կիևը ստանում է և կշարունակի ստանալ համարժեք պատասխան Ռուսաստանի տնտեսության խաղաղ ոլորտների վրա իր հարձակումներին։ Այս մասին «Վեստի» լրատվական գործակալության համար Պավել Զարուբինի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեկ շաբաթ առաջ, ի դեպ, ձեզ հետ հարցազրույցում նախագահը հայտարարեց, որ հիմա, երբ Կիևի ռեժիմը սրում է իրավիճակը՝ ռազմական գործողությունները տեղափոխելով տնտեսության խաղաղ ոլորտներ, նրանք ստանում են համարժեք պատասխան։ Դա նույնիսկ ավելին է, քան համարժեք, և ես կասկած չունեմ, որ սա կշարունակվի», - ասել է Պեսկովը «Վեստի» լրատվական գործակալության թղթակից Պավել Զարուբինին։
Ինչպես նշել է Կրեմլի խոսնակը, Ռուսաստանի զինված ուժերը համակարգված հարվածներ են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ենթակառուցվածքներին, և դրանց ազդեցությունը տեսանելի է անզեն աչքով։
«Մենք ներկայումս տեսնում ենք բավականին համակարգված հարվածներ։ Հետևանքը ակնհայտ է», - ասել է Պեսկովը։
Նախագահի մամուլի քարտուղարը ընդգծել է, որ Ռուսաստանը հարվածում է միայն Ուկրաինայի ռազմական և կիսառազմական օբյեկտներին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0