https://arm.sputniknews.ru/20260830/belgvorvodum-gndakvotsvel-en-ozon-i-tesakavvorman-u-araqman-kentrvonnery-kan-tuzhatsner-106274026.html
Բելգորոդում գնդակոծվել են Ozon-ի տեսակավորման ու առաքման կենտրոնները. կան տուժածներ
Բելգորոդում գնդակոծվել են Ozon-ի տեսակավորման ու առաքման կենտրոնները. կան տուժածներ
Sputnik Արմենիա
Կենտրոնի աշխատակիցներին տարհանել են։ Օբյեկտում հրդեհ է բռնկվել, այն տեղայնացվել է։ 30.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-30T20:22+0400
2026-08-30T20:22+0400
2026-08-30T20:22+0400
բելգորոդ
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1d/106240009_0:52:3549:2048_1920x0_80_0_0_8c50410b0b2208138320c22ae1a77edc.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդում կրակի տակ է հայտնվել Ozon-ի տեսակավորման և առաքման կենտրոնը, որի հետևանքով կան տուժածներ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։Կենտրոնի աշխատակիցները տարհանվել են։ Հրդեհ է բռնկվել օբյեկտում, որը տեղայնացվել է։Բելգորոդի մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են քաղաքին։Նա նշել է, որ արտակարգ ծառայությունները մեկնել են հարվածների վայրեր՝ հետևանքները վերացնելու համար։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1d/106240009_410:0:3141:2048_1920x0_80_0_0_614e0756350d69e6d7e015f3b1a68604.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Բելգորոդում գնդակոծվել են Ozon-ի տեսակավորման ու առաքման կենտրոնները. կան տուժածներ
Կենտրոնի աշխատակիցներին տարհանել են։ Օբյեկտում հրդեհ է բռնկվել, այն տեղայնացվել է։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդում կրակի տակ է հայտնվել Ozon-ի տեսակավորման և առաքման կենտրոնը, որի հետևանքով կան տուժածներ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Կենտրոնի աշխատակիցները տարհանվել են։ Հրդեհ է բռնկվել օբյեկտում, որը տեղայնացվել է։
«Մենք ներկայումս չենք առաքում կամ ընդունում հաճախորդների պատվերներ, ինչպես նաև չենք ընդունում ապրանքներ Բելգորոդի և շրջակա տարածաշրջանի վաճառողներից: Մենք կվերսկսենք ապրանքների առաքումն ու ընդունումը, երբ վերակազմակերպենք մեր լոգիստիկ երթուղիները», - ասվում է հայտարարության մեջ։
Բելգորոդի մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են քաղաքին։
«Նեոնացիստական Կիևի ռեժիմը հարվածել է Բելգորոդին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կան տուժածներ։ Բացի այդ, հաղորդագրություններ են ստացվել զինամթերքի ընկնելու հետևանքով առաջացած մի քանի հրդեհների մասին»,- գրել է Շուվաևը սոցիալական ցանցերում։
Նա նշել է, որ արտակարգ ծառայությունները մեկնել են հարվածների վայրեր՝ հետևանքները վերացնելու համար։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։