https://arm.sputniknews.ru/20260830/bagrat-srbazany-shnvorhavvorel-e-bakvo-sahakjani-tsnndjan-ory-106271519.html
Բագրատ սրբազանը շնորհավորել է Բակո Սահակյանի ծննդյան օրը
Բագրատ սրբազանը շնորհավորել է Բակո Սահակյանի ծննդյան օրը
Sputnik Արմենիա
Ըստ սրբազանի` Բաքվի բանտում գտնվող մեր գերիների համազգային ամոթի խտացումն են։ 30.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-30T18:01+0400
2026-08-30T18:01+0400
2026-08-30T18:11+0400
արցախ
բակո սահակյան
բագրատ սրբազան
բաքու
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1e/106271904_0:0:1255:705_1920x0_80_0_0_250942e98ff671ac1af2da9dff57369a.jpg
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շնորհավորել է Արցախի նախկին նախագահ (2007-2020 թթ.) Բակո Սահակյանին ծննդյան 66-ամյակի կապակցությամբ ու մաղթել նրան առողջություն, շուտափույթ ազատություն ու վերադարձ հայրենիք։ «Պարոն Սահակյանին ու գերևարված բոլոր մեր եղբայրներին մաղթում եմ շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի»,– նշել է սրբազանը։Գեղարդի վանքում հավատացյալների հետ հանդիպման ժամանակ նա նաև մխիթարություն է մաղթել Բակո Սահակյանի ու Բաքվի բանտում գտնվող մյուս ռազմաքաղաքական գերիների ընտանիքներին։Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Բագրատ սրբազանը շնորհավորել է Բակո Սահակյանի ծննդյան օրը
Sputnik Արմենիա
Բագրատ սրբազանը շնորհավորել է Բակո Սահակյանի ծննդյան օրը
2026-08-30T18:01+0400
true
PT1M52S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1e/106271904_0:0:1255:941_1920x0_80_0_0_d0a080376653c4cb5c0d630f5822a286.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բակո սահակյան, բագրատ սրբազան, բաքու, գերի, видео
արցախ, բակո սահակյան, բագրատ սրբազան, բաքու, գերի, видео
Բագրատ սրբազանը շնորհավորել է Բակո Սահակյանի ծննդյան օրը
18:01 30.08.2026 (Թարմացված է: 18:11 30.08.2026) Ըստ սրբազանի` Բաքվի բանտում գտնվող մեր գերիների համազգային ամոթի խտացումն են։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շնորհավորել է Արցախի նախկին նախագահ (2007-2020 թթ.) Բակո Սահակյանին ծննդյան 66-ամյակի կապակցությամբ ու մաղթել նրան առողջություն, շուտափույթ ազատություն ու վերադարձ հայրենիք։
«Պարոն Սահակյանին ու գերևարված բոլոր մեր եղբայրներին մաղթում եմ շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի»,– նշել է սրբազանը։
Գեղարդի վանքում հավատացյալների հետ հանդիպման ժամանակ նա նաև մխիթարություն է մաղթել Բակո Սահակյանի ու Բաքվի բանտում գտնվող մյուս ռազմաքաղաքական գերիների ընտանիքներին։
«Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են՝ գտնվելով թշնամու բանտային պայմաններում: Պատկերացնում եմ , թե ինչպիսի տառապանքի միջով են նրանք անցնում 3 տարի շարունակ»,– ասել է նա։
Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: