https://arm.sputniknews.ru/20260829/ukrainakan-harvatsneri-hetevanqvov-rdum-zvoher-ev-viravvorner-kan-inch-e-hajtni-ajs-zhamin-106245927.html
Ուկրաինական հարվածների հետևանքով ՌԴ–ում զոհեր և վիրավորներ կան. ի՞նչ է հայտնի այս ժամին
Ուկրաինական հարվածների հետևանքով ՌԴ–ում զոհեր և վիրավորներ կան. ի՞նչ է հայտնի այս ժամին
Sputnik Արմենիա
Վնասվել են մի քանի մասնավոր և բազմաբնակարան շենքեր։ 29.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-29T13:19+0400
2026-08-29T13:19+0400
2026-08-29T13:20+0400
ռուսաստան
ուկրաինա
զոհ
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1d/106242088_0:0:960:540_1920x0_80_0_0_e2a32a6554d58fb12f8db188c2267fc1.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Շեբեկինոյում 3 մարդ է մահացել` 1 կին և 2 տղամարդ, վիրավորվել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է Բելգորոդի մարզային օպերատիվ շտաբը:Վիրավորներից 3–ի վիճակը ծանր է։ Ընդհանուր առմամբ մարզում վիրավորվել է 9 մարդ: Բացի այդ, մասնավոր հատվածում FPV-դրոնների հարվածների հետևանքով վնասվել են շինությունների և տրանսպորտային միջոցներ։Սևաստոպոլի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ-ների գիշերային հարձակման հետևանքով, ըստ մարզպետ Միխայիլ Ռազվոժաևի տեղեկությունների, զոհվել է 1 խաղաղ բնակիչ, ևս 3-ը վիրավորվել են:«Թշնամու հարձակման հետևանքով զոհվել է 1981թ. ծնված մի տղամարդ, որն այդ պահին եղել է Մոնաստիրսկի խճուղու հարևանությամբ գտնվող իր տան բակում»,– հայտնել է մարզպետը։Ընդհանուր առմամբ տարածաշրջանում խոցվել է 26 ուկրաինական ԱԹՍ։ Վնասվել է 8 մասնավոր և 3 բազմաբնակարան շենք։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի զինուժը հարվածներ է հասցրել Ռոստովի մարզին, ինչի հետևանքով տուժել է «Ozon» առցանց առևտրի հարթակի լոգիստիկ օբյեկտը: Ըստ մարզպետ Յուրի Սլյուսարի`մարզում վնասվել է 2 բազմաբնակարան շենք, տուժել է 7 մարդ, այդ թվում՝ 2 երեխա:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1d/106242088_0:0:960:720_1920x0_80_0_0_a54e8a09a033399579a44631c603d5b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, զոհ, վիրավոր
ռուսաստան, ուկրաինա, զոհ, վիրավոր
Ուկրաինական հարվածների հետևանքով ՌԴ–ում զոհեր և վիրավորներ կան. ի՞նչ է հայտնի այս ժամին
13:19 29.08.2026 (Թարմացված է: 13:20 29.08.2026) Վնասվել են մի քանի մասնավոր և բազմաբնակարան շենքեր։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Շեբեկինոյում 3 մարդ է մահացել` 1 կին և 2 տղամարդ, վիրավորվել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է Բելգորոդի մարզային օպերատիվ շտաբը:
Վիրավորներից 3–ի վիճակը ծանր է։ Ընդհանուր առմամբ մարզում վիրավորվել է 9 մարդ: Բացի այդ, մասնավոր հատվածում FPV-դրոնների հարվածների հետևանքով վնասվել են շինությունների և տրանսպորտային միջոցներ։
Սևաստոպոլի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ-ների գիշերային հարձակման հետևանքով, ըստ մարզպետ Միխայիլ Ռազվոժաևի տեղեկությունների, զոհվել է 1 խաղաղ բնակիչ, ևս 3-ը վիրավորվել են:
«Թշնամու հարձակման հետևանքով զոհվել է 1981թ. ծնված մի տղամարդ, որն այդ պահին եղել է Մոնաստիրսկի խճուղու հարևանությամբ գտնվող իր տան բակում»,– հայտնել է մարզպետը։
Ընդհանուր առմամբ տարածաշրջանում խոցվել է 26 ուկրաինական ԱԹՍ։ Վնասվել է 8 մասնավոր և 3 բազմաբնակարան շենք։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ուկրաինայի զինուժը հարվածներ է հասցրել Ռոստովի մարզին, ինչի հետևանքով տուժել է «Ozon» առցանց առևտրի հարթակի լոգիստիկ օբյեկտը: Ըստ մարզպետ Յուրի Սլյուսարի`մարզում վնասվել է 2 բազմաբնակարան շենք, տուժել է 7 մարդ, այդ թվում՝ 2 երեխա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։