00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թուրքիան ակտիվ քննարկում է Սև ծովում հացահատիկի նոր միջանցք բացելու հարցը. ԶԼՄ

© AP Photo / Sercan Ozkurnazli/Dia Images via APՀացահատիկ տեղափոխող նավ
Հացահատիկ տեղափոխող նավ - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2026
Բաժանորդագրվել
Ծովային առևտրի պալատի տնօրենների խորհրդի ղեկավար Թամեր Քիրանը հայտնել է, որ հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի փոխնախարար Դուրմուշ Ունյուվարի և գերատեսչության պատվիրակության հետ:
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Թուրքիան Սև ծովում հացահատիկի մատակարարման համար նոր միջանցք բացելու հարցով ակտիվ բանակցում է ՌԴ-ի և Ուկրաինայի հետ։ Այս մասին գրում է «Ekonomim» թերթը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարությունների աղբյուրներին:
«Թուրքիան հացահատիկի նոր միջանցքի բացման հարցով մշտական և արագացված դիվանագիտական շփումներ է պահպանում Մոսկվայի և Կիևի հետ։ Եթե այդ նուրբ դիվանագիտությունը դրական արդյունք բերի, և կողմերը համաձայնության գան նավագնացության անվտանգության ապահովման նոր մեխանիզմի ստեղծման շուրջ, ապա դա կպաշտպանի թուրքական առևտրային նավատորմը Սև ծովում և կզսպի աշխարհում պարենամթերքի գների աճը։ Երեք մայրաքաղաքների միջև բանակցությունների ընթացքը կպարզվի առաջիկա շաբաթներին», - թերթին հայտնել են աղբյուրները։
Ծովային առևտրի պալատի տնօրենների խորհրդի ղեկավար Թամեր Քիրանը հայտնել է, որ հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի փոխնախարար Դուրմուշ Ունյուվարի և գերատեսչության պատվիրակության հետ: Ունյուվարը նշել է, որ բանակցություններն ընթանում են, սակայն որոշումների ընդունման հստակ ժամանակացույց դեռ չկա: Այնուամենայնիվ, Անկարան երկու մայրաքաղաքների հետ բաց դիվանագիտական կապեր է պահպանում։
Ստամբուլի հացահատիկային, ընդեղենի, յուղատու կուլտուրաների և վերամշակված արտադրանքի արտահանողների ասոցիացիայի (IHBIR) տնօրենների խորհրդի ղեկավար Քյազիմ Թայջին թերթին ասել է, որ Սև ծովով հացահատիկի առաքումները փաստացի դադարեցվել են։
Ավելի վաղ Թայջին հայտարարել էր` թուրք արտահանողներն ակնկալում են, որ երկրի իշխանություններն անհապաղ կպահանջեն, որ Ուկրաինան դադարեցնի Սև ծովով անցնող նավերի վրա հարձակումները։
Թուրք-ուկրաինական գործարար խորհրդի ղեկավար Իսմայիլ Զիա Ուզելն իր հերթին հայտարարել էր, որ պարենամթերքի գները կարող են բարձրանալ Սև ծովում էսկալացիայի դեպքում, ուստի անհրաժեշտ է մշակել «հացահատիկային գործարքի» պես նոր մեխանիզմ, որպեսզի Թուրքիան չկորցնի ալյուրի և մակարոնեղենի արտահանման հարցում առաջատարի դիրքը։
Թուրքիայում ՌԴ դեսպան Սերգեյ Վերշինինը հունիսին հայտարարել էր, որ Սև ծովում քաղաքացիական, այդ թվում՝ թուրքական նավերի վրա հարձակումներն իրականացվում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերով: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լցանավերի վրա հարձակումը աղաղակող դեպք էր անվանել՝ հայտարարելով, որ դա ոտնձգություն է Թուրքիայի ինքնիշխանության դեմ:
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, նախատեսում էր ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանում սևծովյան երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։ Հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվեց 2023 թվականի հուլիսի 18-ից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ, չնայած ՄԱԿ-ի ջանքերին, գործարքի պայմանները Ռուսաստանի նկատմամբ չեն պահպանվել, քանի որ արևմտյան երկրները չեն կատարել իրենց պարտավորությունները։
Լրահոս
0