https://arm.sputniknews.ru/20260829/trampy-dadarecnum-e-razmakan-ognutjuny-merdzavvor-arevelqi-ir-arancqajin-dashnakcin-106242231.html
Թրամփը դադարեցնում է ռազմական օգնությունը Մերձավոր Արևելքի իր առանցքային դաշնակցին
Թրամփը դադարեցնում է ռազմական օգնությունը Մերձավոր Արևելքի իր առանցքային դաշնակցին
Sputnik Արմենիա
Վաշինգտոնի դաշնակցի ֆինանսավորումը դադարեցնելու ծրագիրը Կոնգրեսում սառեցվել է բյուջետային վեճերի պատճառով: 29.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-29T10:43+0400
2026-08-29T10:43+0400
2026-08-29T10:44+0400
ամն
իրաքյան քրդստան
օգնություն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84952156_0:84:1600:984_1920x0_80_0_0_66375060a208d3b4f347fdef5d21ed1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է դադարեցնել Մերձավոր Արևելքի իր առանցքային դաշնակցին տրամադրվող ռազմական օգնությունը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։Լրատվամիջոցը գրում է, որ Թրամփի վարչակազմը մտադիր է դադարեցնել ռազմական աջակցության ծրագիրը` նախատեսված Իրաքյան Քրդստանում քրդական փեշմերգա ուժերի համար, որոնք տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենահուսալի գործընկերներից են և առանցքային դեր են խաղացել «Իսլամական պետության»* ջախջախման գործում: Այս մասին հայտնել են իրավիճակին ծանոթ չորս աղբյուրներ, այդ թվում՝ բանակցություններին անմիջականորեն մասնակցած երկու պաշտոնյա:Հրապարակման մեջ նշվում է, որ 2026 ֆինանսական տարում փեշմերգայի ուժերը, որի կազմում մոտ 180 հազար մարդ կա, ԱՄՆ-ից 61 մլն դոլար են ստացել սպառազինության, պատրաստության և կրթաթոշակների համար: Սակայն Պենտագոնը 2027 թվականի բյուջետային հարցման շրջանակում արդեն առաջարկել է ամբողջությամբ դադարեցնել այդ ֆինանսավորումը՝ պատճառաբանելով, որ ԻՊ-ի սպառնալիքը զգալիորեն չեզոքացված է։ Այդուհանդերձ, ծրագիրը առայժմ սառեցված է Կոնգրեսում բյուջետային վեճերի պատճառով:Քրդական պաշտոնական շրջանակները լուրջ մտահոգություն են հայտնում. նրանց խոսքով՝ օգնության դադարեցումը կստեղծի իշխանության վակուում և կարող է ստիպել Իրանին գնալ հետագա էսկալացիայի: Վաշինգտոնյան «Foundation for Defense of Democracies» վերլուծական կենտրոնի տվյալներով` ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի մեկնարկից ի վեր Թեհրանն ու նրա դաշնակիցները հրթիռներով ու ԱԹՍ–ներով 158 հարձակում են իրականացրել Իրաքյան Քրդստանի տարածքի վրա:Ամերիկյան համալսարանում Խաղաղության համար քրդական գլոբալ նախաձեռնության տնօրեն Երևան Սաիդը նշել է` ԱՄՆ–ն երես է թեքում քրդերից, որոնք արյուն են թափել՝ օգնելով ամերիկացիներին իրագործել Իրաքում և Մերձավոր Արևելքում դրված խնդիրները. դա հաղթանակ կլինի Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համար։*ԻՊ-ը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն և արգելված է ՌԴ-ում
ամն
իրաքյան քրդստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84952156_89:0:1512:1067_1920x0_80_0_0_67055247952a498a371925d0d3b03cf6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրաքյան քրդստան , օգնություն, դոնալդ թրամփ
ամն, իրաքյան քրդստան , օգնություն, դոնալդ թրամփ
Թրամփը դադարեցնում է ռազմական օգնությունը Մերձավոր Արևելքի իր առանցքային դաշնակցին
10:43 29.08.2026 (Թարմացված է: 10:44 29.08.2026) Վաշինգտոնի դաշնակցի ֆինանսավորումը դադարեցնելու ծրագիրը Կոնգրեսում սառեցվել է բյուջետային վեճերի պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է դադարեցնել Մերձավոր Արևելքի իր առանցքային դաշնակցին տրամադրվող ռազմական օգնությունը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Լրատվամիջոցը գրում է, որ Թրամփի վարչակազմը մտադիր է դադարեցնել ռազմական աջակցության ծրագիրը` նախատեսված Իրաքյան Քրդստանում քրդական փեշմերգա ուժերի համար, որոնք տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենահուսալի գործընկերներից են և առանցքային դեր են խաղացել «Իսլամական պետության»* ջախջախման գործում: Այս մասին հայտնել են իրավիճակին ծանոթ չորս աղբյուրներ, այդ թվում՝ բանակցություններին անմիջականորեն մասնակցած երկու պաշտոնյա:
Աղբյուրների համաձայն՝ վերջին հանդիպումների ժամանակ Պենտագոնի ներկայացուցիչները Քրդական տարածաշրջանային կառավարության ղեկավարությանը տեղեկացրել են, որ փեշմերգային ռազմական օգնություն տրամադրելու մասին գործող համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին, չի երկարաձգվի: Այս որոշումը համընկնում է Իրաքում ԻՊ-ի դեմ միջազգային ռազմական առաքելության ավարտի և Էրբիլում ամերիկյան վերջին ռազմակայանի փակման հետ:
Հրապարակման մեջ նշվում է, որ 2026 ֆինանսական տարում փեշմերգայի ուժերը, որի կազմում մոտ 180 հազար մարդ կա, ԱՄՆ-ից 61 մլն դոլար են ստացել սպառազինության, պատրաստության և կրթաթոշակների համար: Սակայն Պենտագոնը 2027 թվականի բյուջետային հարցման շրջանակում արդեն առաջարկել է ամբողջությամբ դադարեցնել այդ ֆինանսավորումը՝ պատճառաբանելով, որ ԻՊ-ի սպառնալիքը զգալիորեն չեզոքացված է։ Այդուհանդերձ, ծրագիրը առայժմ սառեցված է Կոնգրեսում բյուջետային վեճերի պատճառով:
Քրդական պաշտոնական շրջանակները լուրջ մտահոգություն են հայտնում. նրանց խոսքով՝ օգնության դադարեցումը կստեղծի իշխանության վակուում և կարող է ստիպել Իրանին գնալ հետագա էսկալացիայի: Վաշինգտոնյան «Foundation for Defense of Democracies» վերլուծական կենտրոնի տվյալներով` ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի մեկնարկից ի վեր Թեհրանն ու նրա դաշնակիցները հրթիռներով ու ԱԹՍ–ներով 158 հարձակում են իրականացրել Իրաքյան Քրդստանի տարածքի վրա:
Ամերիկյան համալսարանում Խաղաղության համար քրդական գլոբալ նախաձեռնության տնօրեն Երևան Սաիդը նշել է` ԱՄՆ–ն երես է թեքում քրդերից, որոնք արյուն են թափել՝ օգնելով ամերիկացիներին իրագործել Իրաքում և Մերձավոր Արևելքում դրված խնդիրները. դա հաղթանակ կլինի Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համար։
*ԻՊ-ը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն և արգելված է ՌԴ-ում