https://arm.sputniknews.ru/20260829/rd-zun-khvocel-e-ukrainaji-zu-lvogistik-kentrvonnern-u-navahangistnery-106244055.html
ՌԴ ԶՈւ–ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոններն ու նավահանգիստները
ՌԴ ԶՈւ–ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոններն ու նավահանգիստները
Sputnik Արմենիա
ՌԴ զինվորականները նաև զենքի պահեստներ են ոչնչացրել։ 29.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-29T11:28+0400
2026-08-29T11:28+0400
2026-08-29T11:32+0400
ուկրաինա
նավահանգիստ
զենք
ռուսաստան
վառելիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1d/106242981_0:0:1500:844_1920x0_80_0_0_a4b7167b58058d6019d80af5b4b537d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինուժը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և ծովային նավահանգիստներին, որոնք Կիևն օգտագործում է ի շահ զինված ուժերի: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ռուսաստանի զինվորականները կիրառել են բարձր ճշգրտության օդային բազավորման զենք և հարվածային անօդաչու թռչող սարքեր:Միլայա բնակավայրում զինվորականները ոչնչացրել են «Fire Point» ձեռնարկության զինամթերքի պահեստը, որտեղ պահվում էին FP–1/FP-2 մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ և մեկնարկային արագացուցիչներ: Հարվածներ են հասցվել նաև նավահանգստային ենթակառուցվածքին։ «Իզմայիլ» նավահանգստում խոցվել են վառելիքի լիցքավորման կայանատեղին և ուկրաինական բանակի համար վառելիքի բեռնաթափման վայրերը։«Նիկոլաև» նավահանգստում Ռուսաստանի բանակը ոչնչացրել է ծովային բեռնման տերմինալը և լոգիստիկ կենտրոնները, որտեղ բեռնաթափվում և պահեստավորվում էին ռազմական բեռները, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ռազմական գույքով 18 և վառելիքաքսուքային նյութերով 3 պահեստներ:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1d/106242981_167:0:1500:1000_1920x0_80_0_0_d7b894febc53062e29cacc0c8bd9173f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, նավահանգիստ, զենք, ռուսաստան, վառելիք
ուկրաինա, նավահանգիստ, զենք, ռուսաստան, վառելիք
ՌԴ ԶՈւ–ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոններն ու նավահանգիստները
11:28 29.08.2026 (Թարմացված է: 11:32 29.08.2026) ՌԴ զինվորականները նաև զենքի պահեստներ են ոչնչացրել։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինուժը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և ծովային նավահանգիստներին, որոնք Կիևն օգտագործում է ի շահ զինված ուժերի: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ռուսաստանի զինվորականները կիրառել են բարձր ճշգրտության օդային բազավորման զենք և հարվածային անօդաչու թռչող սարքեր:
ՌԴ ուժերը խոցել են Չայկի բնակավայրում գործող «Ֆիմ սերվիս» տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնը, որտեղ Ուկրաինայի զինված ուժերը պահեստավորում էին «Flamingo» հեռահար թևավոր հրթիռների բաղադրիչները: Հարվածի է ենթարկվել նաև Կալինովկայի լոգիստիկ կենտրոնը, որի մաքսային տերմինալով անցնում էին արևմտյան երկրներից ուղարկված ռազմական բեռները։
Միլայա բնակավայրում զինվորականները ոչնչացրել են «Fire Point» ձեռնարկության զինամթերքի պահեստը, որտեղ պահվում էին FP–1/FP-2 մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ և մեկնարկային արագացուցիչներ: Հարվածներ են հասցվել նաև նավահանգստային ենթակառուցվածքին։ «Իզմայիլ» նավահանգստում խոցվել են վառելիքի լիցքավորման կայանատեղին և ուկրաինական բանակի համար վառելիքի բեռնաթափման վայրերը։
«Նիկոլաև» նավահանգստում Ռուսաստանի բանակը ոչնչացրել է ծովային բեռնման տերմինալը և լոգիստիկ կենտրոնները, որտեղ բեռնաթափվում և պահեստավորվում էին ռազմական բեռները, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ռազմական գույքով 18 և վառելիքաքսուքային նյութերով 3 պահեստներ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։