https://arm.sputniknews.ru/20260829/kremlum-rusastanem-haraberutjunneri-barelavman-himqer-chen-tesnum-106255405.html
Կրեմլում Ռուսաստան–ԵՄ հարաբերությունների բարելավման հիմքեր չեն տեսնում
Կրեմլում Ռուսաստան–ԵՄ հարաբերությունների բարելավման հիմքեր չեն տեսնում
Sputnik Արմենիա
Պեսկովը նշել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները առճակատման են տրամադրված։ 29.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-29T17:58+0400
2026-08-29T17:58+0400
2026-08-29T18:02+0400
ռուսաստան
եվրամիություն
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98507296_0:156:3090:1894_1920x0_80_0_0_e23a60f5fc50b8f8bd3a697f68b07693.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի և Եվրոպայի հարաբերությունների բարելավման հիմքեր դեռևս չեն երևում, պետք է հաշվի առնել, որ եվրոպացիները Ռուսաստանի դեմ ռազմական ռեսուրսներ են կենտրոնացնում։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Պեսկովը նշել է, որ այսպիսով նրանք անմիջական մասնակցություն են ունենում ՌԴ-ի դեմ հակամարտությանը։ՌԴ նախագահի խոսնակն ընդգծել է` Մոսկվան փորձում է բաց դիրքորոշում պահպանել եվրոպական երկրների հետ հարաբերությունների հարցում, բայց նաև հասկանում է, թե ում հետ գործ ունի:Օգոստոսի 27-ին Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը բախվում է Արևմուտքի ագրեսիվ քաղաքականությանը: Նա ընդգծել էր, որ դա գալիս է հենց եվրոպական երկրներից, իսկ հակառակ դատողություններն անվանել էր թերթային ապատեղեկատվություն և իրականության խեղաթյուրում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98507296_180:0:2911:2048_1920x0_80_0_0_eb9583e26b757082e24b5a50cadec81a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, եվրամիություն, դմիտրի պեսկով
ռուսաստան, եվրամիություն, դմիտրի պեսկով
Կրեմլում Ռուսաստան–ԵՄ հարաբերությունների բարելավման հիմքեր չեն տեսնում
17:58 29.08.2026 (Թարմացված է: 18:02 29.08.2026) Պեսկովը նշել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները առճակատման են տրամադրված։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի և Եվրոպայի հարաբերությունների բարելավման հիմքեր դեռևս չեն երևում, պետք է հաշվի առնել, որ եվրոպացիները Ռուսաստանի դեմ ռազմական ռեսուրսներ են կենտրոնացնում։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Առայժմ Եվրոպայի հետ մեր հարաբերությունների բարելավման ոչ մի հուսադրող հիմք չեմ տեսնում։ Քաղաքական գործիչների ներկայիս սերունդը, որոնք իշխանության ղեկին են, առճակատման են տրամադրված, ընդ որում` ոչ միայն խոսքով, այլև գործով», - Պեսկովի խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Պեսկովը նշել է, որ այսպիսով նրանք անմիջական մասնակցություն են ունենում ՌԴ-ի դեմ հակամարտությանը։
ՌԴ նախագահի խոսնակն ընդգծել է` Մոսկվան փորձում է բաց դիրքորոշում պահպանել եվրոպական երկրների հետ հարաբերությունների հարցում, բայց նաև հասկանում է, թե ում հետ գործ ունի:
Օգոստոսի 27-ին Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը բախվում է Արևմուտքի ագրեսիվ քաղաքականությանը: Նա ընդգծել էր, որ դա գալիս է հենց եվրոպական երկրներից, իսկ հակառակ դատողություններն անվանել էր թերթային ապատեղեկատվություն և իրականության խեղաթյուրում: