https://arm.sputniknews.ru/20260829/hhum-meknarkel-e-sirvoghakan-vorsashrjany-inch-kareli-e-vorsal-106246632.html
ՀՀ–ում մեկնարկել է սիրողական որսաշրջանը․ ի՞նչ կարելի է որսալ
ՀՀ–ում մեկնարկել է սիրողական որսաշրջանը․ ի՞նչ կարելի է որսալ
Sputnik Արմենիա
Հրապարակված ցանկում 14 տեսակի թռչուններ և կենդանիներ են, այդ թվում՝ լոր, քարակաքավ, կռնչան բադ, նապաստակ, վայրի խոզ, փորսուղ, աղվես և այլն։ 29.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-29T13:30+0400
2026-08-29T13:30+0400
2026-08-29T13:30+0400
հայաստան
որս
շրջակա միջավայրի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/15/101223152_0:25:3071:1752_1920x0_80_0_0_29f05ae24910692d6085069f135dbf43.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ Հայաստանում մեկնարկել է 2026–2027 թվականների սիրողական որսաշրջանը։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը։Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի հրամանով սահմանվել են որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները։Էկոպարեկային ծառայությունը զգուշացնում է, որ որսաշրջանի ընթացքում առանձնահատուկ խստությամբ հսկելու է որսի օրինականությունն ու սահմանված կարգի պահպանումը։ Շեշտվում է, որ պատասխանատվությունից չեն խուսափելու նաև նրանք, ովքեր ունեն որսի թույլտվություն, սակայն խախտում են սահմանված կարգը, ժամկետները, վայրերը կամ որսի այլ պահանջներ։Նշենք, որ հրապարակված ցանկում 14 տեսակի թռչուններ և կենդանիներ են ներառված, այդ թվում՝ լոր, քարակաքավ, կռնչան բադ, եղեգնահավ, նապաստակ, վայրի խոզ, փորսուղ, աղվես և այլն։ Որսի թույլատրելի ամենամեծ քանակը սահմանված է լորի համար՝ 98 900 հատ, սակայն յուրաքանչյուր որսորդի 1 օրվա ընթացքում թույլատրված է որսալ ոչ ավելի, քան 10 լոր։ Ամենափոքր քանակը վայրի խոզի համար է՝ 74 հատ, սակայն յուրաքանչյուր որսորդների խմբի թույլատրված է մեկ օրվա ընթացքում որսալ միայն 1 վայրի խոզ։ Աղվեսի համար որսաշրջանի ընթացքում քանակ սահմանված չէ, սակայն յուրաքանչյուր որսորդի թույլատրված է օրական որսալ ոչ ավելի, քան 2 աղվես։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/15/101223152_131:0:2860:2047_1920x0_80_0_0_691b226c72c23065f63c78c2571d4dc6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, որս, շրջակա միջավայրի նախարարություն
հայաստան, որս, շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ–ում մեկնարկել է սիրողական որսաշրջանը․ ի՞նչ կարելի է որսալ
Հրապարակված ցանկում 14 տեսակի թռչուններ և կենդանիներ են, այդ թվում՝ լոր, քարակաքավ, կռնչան բադ, նապաստակ, վայրի խոզ, փորսուղ, աղվես և այլն։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ Հայաստանում մեկնարկել է 2026–2027 թվականների սիրողական որսաշրջանը։ Այս մասին հայտնում է
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի հրամանով սահմանվել են որսի կենդանիների
ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները։
Էկոպարեկային ծառայությունը զգուշացնում է, որ որսաշրջանի ընթացքում առանձնահատուկ խստությամբ հսկելու է որսի օրինականությունն ու սահմանված կարգի պահպանումը։ Շեշտվում է, որ պատասխանատվությունից չեն խուսափելու նաև նրանք, ովքեր ունեն որսի թույլտվություն, սակայն խախտում են սահմանված կարգը, ժամկետները, վայրերը կամ որսի այլ պահանջներ։
«Ապօրինի կամ սահմանված կանոնների խախտմամբ իրականացված որսի յուրաքանչյուր դեպք կարձանագրվի, իսկ իրավախախտները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության»,- զգուշացնում են ծառայությունից։
Նշենք, որ հրապարակված ցանկում 14 տեսակի թռչուններ և կենդանիներ են ներառված, այդ թվում՝ լոր, քարակաքավ, կռնչան բադ, եղեգնահավ, նապաստակ, վայրի խոզ, փորսուղ, աղվես և այլն։ Որսի թույլատրելի ամենամեծ քանակը սահմանված է լորի համար՝ 98 900 հատ, սակայն յուրաքանչյուր որսորդի 1 օրվա ընթացքում թույլատրված է որսալ ոչ ավելի, քան 10 լոր։ Ամենափոքր քանակը վայրի խոզի համար է՝ 74 հատ, սակայն յուրաքանչյուր որսորդների խմբի թույլատրված է մեկ օրվա ընթացքում որսալ միայն 1 վայրի խոզ։ Աղվեսի համար որսաշրջանի ընթացքում քանակ սահմանված չէ, սակայն յուրաքանչյուր որսորդի թույլատրված է օրական որսալ ոչ ավելի, քան 2 աղվես։