00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ ենք համարում․ Մարիա Զախարովա

© SputnikՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2026
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի գնահատմամբ՝ նորանշանակ պաշտոնյայի խոսքերը թունավոր քաղաքական երանգ են հաղորդում հայկական ավանդական հյուրընկալությանը։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ Մոսկվան սադրիչ է համարում ՀՀ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, թե ՀՀ-ն պատրաստ է ընդունել ՌԴ քաղաքացիների նոր հոսքեր, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ արտգործնախարարության կայքում։
Նա ընդգծել է, որ դա արվում է ՌԴ-ում հնարավոր զորահավաքի մասին շահարկումների ֆոնին, որոնք բազմիցս հերքվել են ՌԴ պաշտոնատար անձանց կողմից։
«Սիմոնյանի արտահայտությունները համարում ենք սադրիչ։ Ըստ էության, դրանք խրախուսում են Ռուսաստանի քաղաքացիներին կատարել անօրինական գործողություններ և ավանդական հայկական հյուրընկալությանը հաղորդում են թունավոր քաղաքական երանգ»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի գնահատմամբ՝ Սիմոնյանի հարցազրույցը բացահայտորեն թշնամական էր Ռուսաստանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի նախագահ եղած ժամանակ էլ նա պարբերաբար հանդես էր գալիս ոչ միանշանակ արտահայտություններով, այդ թվում՝ ռուս-հայկական հարաբերությունների թեմայով։
«Ցավով ենք նշում, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը խաթարող հրապարակային հայտարարությունների տիրաժավորման միտումը շարունակվում է»,- նշել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ 2026թ․ փետրվարին Ալեն Սիմոնյանը Ռուսաստան կատարած այցի ժամանակ խոսել էր ռուս-հայկական կապերի զարգացման կարևորության մասին։ Զախարովան նշել է, որ Սիմոնյանի մեկնաբանությունները գնահատվում են որպես ՀՀ իշխանությունների՝ Արևմուտքին և Կիևի ռեժիմին ծառայելու ձգտման ևս մեկ վկայություն։
Նշենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, «Дождь» հեռուստաալիքի եթերում պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել այն ռուսաստանցիներիին, որոնք ձգտում են խուսափել պատերազմ մեկնելուց, հավաստիացրել է, որ իշխանությունները մտադիր չեն խոչընդոտներ ստեղծել նրանց համար: Սիմոնյանի խոսքով՝ ռուսաստանցիները կարող են Հայաստանում գտնել այն, ինչ փնտրում էին, իսկ հետո վերադառնալ, երբ անհրաժեշտ համարեն:
Դադարեցրե՛ք սեփական մեղքն ուրիշների վրա գցել. Զախարովան` Փաշինյանին
Լրահոս
0