https://arm.sputniknews.ru/20260829/gdhn-mtadir-e-rdin-meghadrel-lajpcigi-odanavakajanum-teghi-unecats-mijadepi-hamar-zlm-106256798.html
ԳԴՀ–ն մտադիր է ՌԴ–ին մեղադրել Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի համար. ԶԼՄ
ԳԴՀ–ն մտադիր է ՌԴ–ին մեղադրել Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի համար. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Գերմանիայի կառավարությունում կարծում են, որ արդեն իսկ կիրառված քայլերը (դիվանագետների արտաքսում, Բեռլինում «Ռուսական տան» փակում) բավարար չեն։ 29.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-29T19:29+0400
2026-08-29T19:29+0400
2026-08-29T19:30+0400
ռուսաստան
գերմանիա
օդանավակայան
ֆրիդրիխ մերց
https://cdn.am.sputniknews.ru/img/29/98/299829_0:0:2100:1182_1920x0_80_0_0_a49ad5d30ed40cf3c70d2cf4db90e4f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Գերմանիան մտադիր է Լայպցիգի օդանավակայանում գրանցված միջադեպի պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ «Politico»–ի աղբյուրները հայտնել են, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պատրաստվում է հանդես գալ նման հայտարարությամբ:Խոսքը անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպի մասին է։ Օգոստոսի լույս 5-ի գիշերը Լայպցիգ/Հալլե օդանավակայանում հայտնաբերվել էին 2 ԱԹՍ–ներ, օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես սահմանափակվել էր: Իսկ օգոստոսի 25-ին գերմանացի իրավապահները օդանավակայանի մոտ հայտնաբերեցին ևս 1 ԱԹՍ և մոտ 50 գրամ հեքսոգեն։Բացի այդ, Մերցը մտադիր է հայտարարել Մոսկվայի դեմ նոր, «մասշտաբային» պատժամիջոցների մասին. Գերմանիայի կառավարությունում կարծում են, որ արդեն իսկ կիրառված քայլերը (դիվանագետների արտաքսում, Բեռլինում «Ռուսական տան» փակում) բավարար չեն։ Որպես ավելի լուրջ քայլեր քննարկում են պատժամիջոցների խստացումը կամ Ուկրաինա մատակարարվող հատկացվող զենքի զգալի ավելացումը։Նշենք, որ ԱԹՍ–ները օդանավակայանում հայտնաբերելուց անմիջապես հետո Գերմանիայում հնչեցին «ռուսական հետքի» մասին վարկածներ, բայց Մերցը չէր նշում մեղավորներին՝ պատճառաբանելով, որ հետաքննությունը շարունակվում է։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/29/98/299829_0:0:2100:1575_1920x0_80_0_0_94e3e5e432d5594f442668f94cd4bc12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, գերմանիա, օդանավակայան, ֆրիդրիխ մերց
ռուսաստան, գերմանիա, օդանավակայան, ֆրիդրիխ մերց
ԳԴՀ–ն մտադիր է ՌԴ–ին մեղադրել Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի համար. ԶԼՄ
19:29 29.08.2026 (Թարմացված է: 19:30 29.08.2026) Գերմանիայի կառավարությունում կարծում են, որ արդեն իսկ կիրառված քայլերը (դիվանագետների արտաքսում, Բեռլինում «Ռուսական տան» փակում) բավարար չեն։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Գերմանիան մտադիր է Լայպցիգի օդանավակայանում գրանցված միջադեպի պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ «Politico»–ի աղբյուրները հայտնել են, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պատրաստվում է հանդես գալ նման հայտարարությամբ:
Խոսքը անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպի մասին է։ Օգոստոսի լույս 5-ի գիշերը Լայպցիգ/Հալլե օդանավակայանում հայտնաբերվել էին 2 ԱԹՍ–ներ, օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես սահմանափակվել էր: Իսկ օգոստոսի 25-ին գերմանացի իրավապահները օդանավակայանի մոտ հայտնաբերեցին ևս 1 ԱԹՍ և մոտ 50 գրամ հեքսոգեն։
«Politico»–ն գրում է, որ հրապարակային հայտարարությունը նախատեսվում է հաջորդ շաբաթվա սկզբին։ Այն կհամընկնի ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ Իռլանդիայում կայանալիք հանդիպման հետ, որը ծրագրված է սեպտեմբերի 1-ին։
Բացի այդ, Մերցը մտադիր է հայտարարել Մոսկվայի դեմ նոր, «մասշտաբային» պատժամիջոցների մասին. Գերմանիայի կառավարությունում կարծում են, որ արդեն իսկ կիրառված քայլերը (դիվանագետների արտաքսում, Բեռլինում «Ռուսական տան» փակում) բավարար չեն։ Որպես ավելի լուրջ քայլեր քննարկում են պատժամիջոցների խստացումը կամ Ուկրաինա մատակարարվող հատկացվող զենքի զգալի ավելացումը։
Նշենք, որ ԱԹՍ–ները օդանավակայանում հայտնաբերելուց անմիջապես հետո Գերմանիայում հնչեցին «ռուսական հետքի» մասին վարկածներ, բայց Մերցը չէր նշում մեղավորներին՝ պատճառաբանելով, որ հետաքննությունը շարունակվում է։