https://arm.sputniknews.ru/20260829/2-tarekan-tghan-vanadzvor-bk-e-yndunvel-tarber-vnasvatsqnervov-nvor-manramasner-106248360.html
2 տարեկան տղան «Վանաձոր» ԲԿ է ընդունվել տարբեր վնասվածքներով. նոր մանրամասներ
2 տարեկան տղան «Վանաձոր» ԲԿ է ընդունվել տարբեր վնասվածքներով. նոր մանրամասներ
Sputnik Արմենիա
Բժիշկներն իրականացրել են վերակենդանացման միջոցառումներ, կայունացրել երեխայի վիճակը։ 29.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-29T14:47+0400
2026-08-29T14:47+0400
2026-08-29T14:48+0400
հայաստան
վանաձոր
երեխա
լոռի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_0:0:1101:619_1920x0_80_0_0_bf8858c28a6cb1cfc7b05ef8f18535bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ Լոռու մարզում 3–րդ հարկից ընկած 2 տարեկան տղային արդեն սանավիացիայով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բուժկենտրոններից մեկը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին «Վանաձոր» ԲԿ-ից։shamshyan.com-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեխան «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել այսօր` ժամը 11։00-ի սահմաններում։ Բժիշկները սանավիացիայի կանչ են գրանցել, որպեսզի փոքրիկին տեղափոխեն մայրաքաղաք։Մեր տեղեկություններով՝ երեխան բուժկենտրոն է ընդունվել տարբեր վնասվածքներով, այդ թվում՝ գլխի հատվածում։ Դեպքը տեղի է ունեցել Վանաձորի «Տարոն» թաղամասում։ Երեխան անզգուշաբար ընկել է 3-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից։
վանաձոր
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_2cf986a17c0e94101b17ec74aa1a9272.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վանաձոր, երեխա, լոռի
հայաստան, վանաձոր, երեխա, լոռի
2 տարեկան տղան «Վանաձոր» ԲԿ է ընդունվել տարբեր վնասվածքներով. նոր մանրամասներ
14:47 29.08.2026 (Թարմացված է: 14:48 29.08.2026) Բժիշկներն իրականացրել են վերակենդանացման միջոցառումներ, կայունացրել երեխայի վիճակը։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ Լոռու մարզում 3–րդ հարկից ընկած 2 տարեկան տղային արդեն սանավիացիայով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բուժկենտրոններից մեկը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին «Վանաձոր» ԲԿ-ից։
shamshyan.com-ն ավելի վաղ
տեղեկացրել էր, որ երեխան «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել այսօր` ժամը 11։00-ի սահմաններում։ Բժիշկները սանավիացիայի կանչ են գրանցել, որպեսզի փոքրիկին տեղափոխեն մայրաքաղաք։
«Երեխան ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, վիճակը կայունացվել է սանավիացիայով տեղափոխումն իրականացնելու համար»,- Sputnik Արմենիային հայտնեցին «Վանաձոր» բուժկենտրոնից։
Մեր տեղեկություններով՝ երեխան բուժկենտրոն է ընդունվել տարբեր վնասվածքներով, այդ թվում՝ գլխի հատվածում։ Դեպքը տեղի է ունեցել Վանաձորի «Տարոն» թաղամասում։ Երեխան անզգուշաբար ընկել է 3-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից։