Ռուսաստանցի գիտնականները էներգախնայող մոդել են ներկայացրել 6G կապի կայանների համար

© Unsplash / Testalize.me
Բաժանորդագրվել
Նոր մոտեցումը հնարավորություն է տալիս պարզեցնել ապագա 6G կապի կայանների կառուցվածքը։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Հեռահաղորդակցության գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները ներկայացրել են 6G կապի էներգաարդյունավետ մոդել։ Այս մասին հայտնում է բուհի պաշտոնական կայքը։
Մշակումը ներկայացվել է Չինաստանի Սյուչժոու քաղաքում անցկացված PIERS 2026 ֆոտոնիկայի և էլեկտրամագնիսականության միջազգային գիտաժողովում։
Մեր գիտնականներին «կնախանձեն» MIT-ում. ԵՊՀ–ի նոր գերհամակարգչի մասին
Հիշեցնենք՝ 6G կապի ստանդարտները դեռ մշակման փուլում են և Հեռահաղորդակցության միջազգային միությունը դեռևս չի հաստատել դրանք։ Այնուամենայնիվ, 6G տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող ընկերությունները նպատակ ունեն կապի արագությունը 5G-ի համեմատ բարձրացնել մինչև 1000 անգամ։ 5G-ի դեպքում առավելագույն արագությունը հասնում է վայրկյանում 20 գիգաբիթի։

Սերգեյ Սելիվերստովի գլխավորած գիտնականների խմբի ներկայացրած փորձնական մոդելը հնարավորություն է տալիս որոշել շարժական սարքի գտնվելու վայրը փակ տարածքում, ինչի շնորհիվ օպերատորների կապի կայանները կարողանում են պահպանել կապը շարժական սարքերի հետ։ Գրասենյակային տարածքներում փորձարկումների ժամանակ տեխնոլոգիան ապահովել է տեղորոշման մինչև 99 % ճշգրտություն։
Չինացի գիտնականները գենետիկորեն ձևափոխված խոզի լյարդ են փոխպատվաստել մարդուն
Ռուս գիտնականների առաջարկած տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հաշվարկները կատարել ոչ թե պրոցեսորի միջոցով, այլ անմիջապես էլեկտրոնային սխեմայում։ Այս մոտեցումը թույլ է տալիս պարզեցնել կապի սարքավորումների կառուցվածքը և նվազեցնել դրանց էներգատարությունը։

Բացի այդ, 6G ցանցերում նախատեսվում է ավելացնել միաժամանակ միանալու հնարավորություն ունեցող սարքերի թիվը։ Համեմատության համար՝ բարենպաստ պայմաններում 5G ցանցերը կարող են մեկ քառակուսի կիլոմետրի վրա սպասարկել շուրջ մեկ միլիոն սարք։