https://arm.sputniknews.ru/20260828/rdn-kpataskhani-finlandiajin-ete-veranajven-rusastancineri-iravunqnery-agn-106238086.html
ՌԴ–ն կպատասխանի Ֆինլանդիային, եթե վերանայվեն ռուսաստանցիների իրավունքները. ԱԳՆ
ՌԴ–ն կպատասխանի Ֆինլանդիային, եթե վերանայվեն ռուսաստանցիների իրավունքները. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԶԼՄ–ները, հղում անելով Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հականենին, հայտնել էին, որ իշխանությունները քննարկում են անշարժ գույքի վերաբերյալ... 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T23:44+0400
2026-08-28T23:44+0400
2026-08-28T23:44+0400
ֆինլանդիա
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ռուսաստան
քաղաքացի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404525_0:6:1601:906_1920x0_80_0_0_7fdcfca7485332040dd4426407c2018a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Մոսկվան համարժեք կարձագանքի, եթե Ֆինլանդիան վերանայի ռուսաստանցիների կողմից նախկինում կնքված անշարժ գույքի գործարքները։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Ստուդեննիկովը։Ֆինլանդիայի նախագահը չի հավատում բալթյան երկրների վրա ՌԴ–ի հարձակման «սպառնալիքին»Դիվանագետի խոսքով՝ «Ֆինլանդիայի իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ այնքան էլ մտահոգված չեն իրավական նորմերի խախտումներով, եթե խոսքը մեր երկրի և նրա քաղաքացիների մասին է»։Նա նշել է, որ այս պայմաններում ֆիննական կողմից նոր քայլերը բացառել չի կարելի, սակայն դրանք անպատասխան չեն մնա։«Մենք համարժեք կարձագանքենք՝ ելնելով մեր ազգային շահերից», – ասել է Ստուդեննիկովը։Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով հանրապետության պաշտպանության նախարար Անտի Հաքանենին, հայտնել էին, որ իշխանությունները քննարկում են անշարժ գույքի վերաբերյալ ռուսաստանցիների կողմից արդեն իսկ կատարված գործարքներին միջամտելու հնարավորությունը։ Խոսքը վերաբերում է նաև 20 տարի առաջ կնքված գործարքներին։ՌԴ-ն փակում է մի շարք անցակետեր Ֆինլանդիայի, Լատվիայի և Էստոնիայի հետ սահմանին2025 թվականի հուլիսին Ֆինլանդիայի իշխանությունները արգելք դրեցին Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար անշարժ գույքի գործարքների վրա։ Ֆինլանդիայի իրավական համակարգում անշարժ գույքի տակ ենթադրվում են հողամասերը, բազմաբնակարան շենքերի բնակարանները դրան չեն վերաբերվում։
ֆինլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404525_0:0:1601:1200_1920x0_80_0_0_85ff28c2ad940fef4a56b3ac86d5a71a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆինլանդիա, արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, քաղաքացի
ֆինլանդիա, արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, քաղաքացի
ՌԴ–ն կպատասխանի Ֆինլանդիային, եթե վերանայվեն ռուսաստանցիների իրավունքները. ԱԳՆ
Ավելի վաղ ԶԼՄ–ները, հղում անելով Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հականենին, հայտնել էին, որ իշխանությունները քննարկում են անշարժ գույքի վերաբերյալ ռուսաստանցիների արդեն իսկ կատարված գործարքներին միջամտելու հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Մոսկվան համարժեք կարձագանքի, եթե Ֆինլանդիան վերանայի ռուսաստանցիների կողմից նախկինում կնքված անշարժ գույքի գործարքները։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Ստուդեննիկովը։
Դիվանագետի խոսքով՝ «Ֆինլանդիայի իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ այնքան էլ մտահոգված չեն իրավական նորմերի խախտումներով, եթե խոսքը մեր երկրի և նրա քաղաքացիների մասին է»։
«Հատկանշական էր 2025 թվականին ռուսաստանցիների համար Ֆինլանդիայում անշարժ գույք ձեռք բերելու լիակատար արգելքի ներդրումը, ինչը դժվար թե կարելի է դիտարկել որպես այլ բան, քան խտրականություն ազգային պատկանելության հիման վրա», – ընդգծել է նա։
Նա նշել է, որ այս պայմաններում ֆիննական կողմից նոր քայլերը բացառել չի կարելի, սակայն դրանք անպատասխան չեն մնա։
«Մենք համարժեք կարձագանքենք՝ ելնելով մեր ազգային շահերից», – ասել է Ստուդեննիկովը։
Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով հանրապետության պաշտպանության նախարար Անտի Հաքանենին, հայտնել էին, որ իշխանությունները քննարկում են անշարժ գույքի վերաբերյալ ռուսաստանցիների կողմից արդեն իսկ կատարված գործարքներին միջամտելու հնարավորությունը։ Խոսքը վերաբերում է նաև 20 տարի առաջ կնքված գործարքներին։
2025 թվականի հուլիսին Ֆինլանդիայի իշխանությունները արգելք դրեցին Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար անշարժ գույքի գործարքների վրա։ Ֆինլանդիայի իրավական համակարգում անշարժ գույքի տակ ենթադրվում են հողամասերը, բազմաբնակարան շենքերի բնակարանները դրան չեն վերաբերվում։