00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Օնտարիո լճի անվանումը հայտնվել է ԱՄՆ Անկախության հռչակագրից շատ առաջ». Քարնին՝ Թրամփին

© AP Photo / Thomas PadillaՄարկ Քարնի
Մարկ Քարնի - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» վերանվանելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Օնտարիո լիճը կպահպանի իր անվանումը՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այն «Ամերիկա» լիճ դարձնելու ցանկությանը։
Նախօրեին Թրամփը հրամանագիր էր ստորագրել Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» վերանվանելու մասին։ Օնտարիոն Մեծ լճերի համակարգի մաս է, այն գտնվում է ԱՄՆ-Կանադա սահմանին։ Դրա ափերին են գտնվում ամերիկյան Նյու Յորք նահանգը և կանադական Օնտարիո նահանգը։ Վերանվանմանը նախորդել էին ԱՄՆ-ի առևտրային տարաձայնությունները նահանգի և ընդհանուր առմամբ Կանադայի հետ։
«Այս անվանումն ավելի քան 400 տարվա պատմություն ունի։ Այն հայտնվել է Կանադական կոնֆեդերացիայի ձևավորումից և ԱՄՆ Անկախության հռչակագրի ընդունումից շատ առաջ»,- X սոցիալական ցանցում գրել է Քարնին։
Նրա խոսքով՝ Կանադայում գիտակցում են, որ «Ամերիկան փոխվում է»։
«Փոխվում են առևտրային կապերը, արտաքին քաղաքականությունը, ազգային հուշարձանները և նույնիսկ ջրանունները։ Իսկ կանադացիները գիտեն, որ իրերն իրենց անուններով կոչել՝ նշանակում է այս լիճն անվանել Օնտարիո։ Այդպես եղել է, այդպես կա և այդպես կլինի միշտ»,-ընդգծել է վարչապետը։
Նրա խոսքով՝ լճի անվանումն առաջացել է վենդատ ժողովրդի բառից, որը նշանակում է «գեղեցիկ լիճ, մեծ լիճ»։
Ըստ ամենայնի, ամերիկացի առաջնորդը չի պատրաստվում սրանով սահմանափակվել։
«Մենք արդեն ունենք ծոց և լիճ, հիմա մեզ միայն օվկիանոս է պետք։ Այնպես որ, հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան և/կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը։ Գուցե այն մի փոքր փոխվի»,-Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ Հորմուզի նեղուցը «վերանվանել» էր «Ամերիկյան նեղուց»։
Լրահոս
0