https://arm.sputniknews.ru/20260828/hhn-parkesht-che-angam-emi-het-haraberutjunnerum-tntesaget-106232031.html
ՀՀ–ն պարկեշտ չէ անգամ ԵՄ–ի հետ հարաբերություններում. տնտեսագետ
ՀՀ–ն պարկեշտ չէ անգամ ԵՄ–ի հետ հարաբերություններում. տնտեսագետ
Sputnik Արմենիա
Տնտեսագետը վստահեցնում է, որ Եվրոպայում գրանցված հիմնադրամների միջոցով Հայաստան են մտել թուրքական փողեր՝ դրամաշնորհների տեսքով, որոնցով ֆինանսավորվել են... 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T21:07+0400
2026-08-28T21:07+0400
2026-08-28T21:07+0400
աբովյան time
թաթուլ մանասերյան
հայաստան
եվրամիություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106233577_0:0:2505:1409_1920x0_80_0_0_6d1258f7e32bb0d15f9db9f94ecfff0e.jpg
Հայաստանի Հանրապետությունը պարկեշտ չէ անգամ Եվրամիության հետ հարաբերություններում։ «Աբովյան Time»-ի եթերում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:Նա նշեց` Հայաստանի և Եվրամիության միջև CEPA համաձայնագրի կնքումից անցել է 9 տարի, մինչդեռ նախատեսված ժամանակահատվածում Հայաստանը մի շարք քայլեր դեռ չի իրականացրել։Խոսելով Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության մասին՝ Մանասերյանն ընդգծեց, որ դրա հեղինակները վախենում են բաց քննարկումներից, քանի որ ասելիք չունեն և խայտառակ են եղել։Տնտեսագետն ընդգծեց՝ Եվրամիությունը նման պահանջ երբեք չի դրել, իսկ նման օրենքների ընդունումը միայն վատթարացնում է Հայաստանի հարաբերությունները թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի հետ, ինչը ձեռնտու է բացառապես թշնամի պետություններին:«Սա Եվրամիության կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները գրգռելու, վատացնելու լավագույն ուղին է, որի համար, պարզ է, որ մեր թշնամին է շահագրգռված»,- ասաց նա։Մանասերյանի խոսքով` Եվրոպայում գրանցված հիմնադրամների միջոցով Հայաստան են մտել թուրքական փողեր՝ դրամաշնորհների տեսքով, որոնցով ֆինանսավորվել են ամենատարբեր ոլորտների ինքնակոչ մասնագետներ՝ սպորտից մինչև գյուղատնտեսություն և արվեստ։Տնտեսագետի հետ ամբողջական զրույցը` տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106233577_280:0:2159:1409_1920x0_80_0_0_ff5dd5a381d5aeedc1339a94be73503d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբովյան time, թաթուլ մանասերյան, հայաստան, եվրամիություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
աբովյան time, թաթուլ մանասերյան, հայաստան, եվրամիություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՀՀ–ն պարկեշտ չէ անգամ ԵՄ–ի հետ հարաբերություններում. տնտեսագետ
Տնտեսագետը վստահեցնում է, որ Եվրոպայում գրանցված հիմնադրամների միջոցով Հայաստան են մտել թուրքական փողեր՝ դրամաշնորհների տեսքով, որոնցով ֆինանսավորվել են ամենատարբեր ոլորտների ինքնակոչ մասնագետներ։
Հայաստանի Հանրապետությունը պարկեշտ չէ անգամ Եվրամիության հետ հարաբերություններում։ «Աբովյան Time»-ի եթերում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նա նշեց` Հայաստանի և Եվրամիության միջև CEPA համաձայնագրի կնքումից անցել է 9 տարի, մինչդեռ նախատեսված ժամանակահատվածում Հայաստանը մի շարք քայլեր դեռ չի իրականացրել։
«Ըստ համաձայնագրի` 25 տարվա ընթացքում պետք է բազմաթիվ քայլեր արվեին կառավարության կողմից, 9 տարին արդեն անցել է։ Որևէ բան լսե՞լ եք դրա մասին։ Եվ չեք էլ լսի։ Հայաստանի Հանրապետությունը` իբրև պետություն, պարկեշտ չէ անգամ Եվրամիության հետ հարաբերություններում»,- նշեց տնտեսագետը։
Խոսելով Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության մասին՝ Մանասերյանն ընդգծեց, որ դրա հեղինակները վախենում են բաց քննարկումներից, քանի որ ասելիք չունեն և խայտառակ են եղել։
Տնտեսագետն ընդգծեց՝ Եվրամիությունը նման պահանջ երբեք չի դրել, իսկ նման օրենքների ընդունումը միայն վատթարացնում է Հայաստանի հարաբերությունները թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի հետ, ինչը ձեռնտու է բացառապես թշնամի պետություններին:
«Սա Եվրամիության կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները գրգռելու, վատացնելու լավագույն ուղին է, որի համար, պարզ է, որ մեր թշնամին է շահագրգռված»,- ասաց նա։
Մանասերյանի խոսքով` Եվրոպայում գրանցված հիմնադրամների միջոցով Հայաստան են մտել թուրքական փողեր՝ դրամաշնորհների տեսքով, որոնցով ֆինանսավորվել են ամենատարբեր ոլորտների ինքնակոչ մասնագետներ՝ սպորտից մինչև գյուղատնտեսություն և արվեստ։
Տնտեսագետի հետ ամբողջական զրույցը` տեսանյութում։