00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դասագրքերից կհանվե՞ն «Արարատ», «Արևմտյան Հայաստան» բառերը. նախարարի պատասխանը

© SputnikԺաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2026
Բաժանորդագրվել
Ժաննա Անդրեասյանի խոսքով` մենք մեր պատմությանը պետք է նայենք այսօրվա Հայաստանի Հանրապետության դիրքերից։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Պատմության ուսուցանումը ոչ թե պետք է փոխվի, այլ պետք է իրականացվի է՛լ ավելի մանրամասն։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` պատասխանելով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» մասին հայտարարություններից հետո արդյոք կփոխեն կրթական ծրագրերը` օրինակ` պատմության դասագրքերից հանելով «Արարատ», «Արևմտյան Հայաստան» բառերը։
«Մեր պատմությունը մեր պատմությունն է, և պատմության ուսուցանումն այս հանգամանքներում և այս իրողություններում մենք ոչ թե պետք է կրճատենք կամ փոխենք, այլ ընդհակառակը` պետք է իրականացնենք է՛լ ավելի մանրամասն, մանրակրկիտ։ Մենք մեր պատմությունը պետք է իմանանք ու բոլոր մանրամասներով վերլուծենք։ Այդ իմաստով բովանդակության որևէ կրճատման մասին խոսելն ընդհանրապես իմաստազուրկ է»,– հայտարարեց նախարարը։
Նա հիշեցրեց, որ այս հայտարարությունը նաև արել են այն փուլում, երբ «Հայոց պատմության» առարկայի անունը վերափոխեցին «Հայաստանի պատմության»։
«Այս ժամանակ առանձնահատուկ շեշտադրում արեցինք, թե ինչպես ենք մենք մեր պատմությանը նայում։ Մենք մեր պատմությանը պետք է նայենք այսօրվա Հայաստանի Հանրապետության դիրքերից։ Պետք է վերլուծենք մեր պատմությունը և հասկանանք, թե ինչպես են նրա տարբեր դրվագները դեր խաղացել պետականության կորստի, ամրապնդման համար։ Յուրաքանչյուր աշակերտ, գիտակցելով, որ պետությունն ու պետականությունը մեզ համար բարձրագույն արժեք են, կարողանա մեր պատմական դրվագների հիմքով հասկանալ` ինչ զուգահեռներ կարող է տանել»,– ավելացրեց Անդրեասյանը։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2024–ի հուլիսի 11-ի նիստում հաստատեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու` տևական ժամանակ քննարկվող որոշումը։
Լրահոս
0