00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
2 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ո՞ր կառույցն է զբաղվում Երևանում հայտնաբերված նորածնով․ պարզաբանում են քաղաքապետարանից

© Photo : ScreenshotԵրևանում հայտնաբերված նորածինը
Երևանում հայտնաբերված նորածինը - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2026
Բաժանորդագրվել
Փոքրիկին անվանակոչել են Սոսե Վարդանյան, նրա ծննդյան օրն էլ գրանցվել է հենց հայտնաբերման օրը։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ավելի քան 2 շաբաթ առաջ հայտնաբերված նորածին աղջնակի պաշտպանությամբ այս պահին զբաղվում է Խնամակալության և հոգաբարձության մարմինը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից` պատասխանելով մեր հարցմանը։
«Խնամակալության և հոգաբարձության մարմինն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է համապատասխան քայլեր՝ ուղղված երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությանը, մինչև նրա տեղավորման հարցի վերջնական լուծումը։ Երեխայի ծննդյան ակտը գրանցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնը։ Փոքրիկին անվանել են Սոսե Վարդանյան, իսկ ծննդյան օր են գրանցել օգոստոսի 10-ը»,- ասացին քաղաքապետարանից։
Ճշտող հարցին, թե պաշտպանություն ասելով ինչ նկատի ունեն, քաղաքապետարանից պատասխանեցին, որ փորձում են հասկանալ, թե հիվանդանոցից դուրս գրվելուց հետո փոքրիկն ուր է տեղափոխվելու։
Երեխայի ծննդյան ակտը գրանցվել է «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի կողմից տրված տեղեկանքների հիման վրա։
Քաղաքապետարանից ընդգծեցին՝ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամները ՄՍԾ աշխատողների հետ այցելել են բուժհաստատության նորածինների վերակենդանացման բաժանմունք։ Նրանք կազմել են երեխայի հայտնաբերման մասին համապատասխան արձանագրություն։ Երեխան դեռ բժշկական հաստատությունում է՝ բժիշկների հսկողության տակ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ հայտնեցին, որ երեխայի հայտնաբերման օրվանից 3 ամսվա ընթացքում ծնողներին չհայտնաբերելու դեպքում արդեն փոքրիկի խնամքը կկատարի ՄՍԾ-ն։
Հիշեցնենք` աղջնակը հայտնաբերվել է օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ` թիթեղների տակ։ Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ
Լրահոս
0