https://arm.sputniknews.ru/20260827/rd-zun-harvatsner-e-hascrel-ukrainaji-razmardjunaberakan-hamaliri-objektnerin-pn-106195378.html
ՌԴ ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին. ՊՆ
ՌԴ ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին. ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսական բանակը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T20:28+0400
2026-08-27T20:28+0400
2026-08-27T20:28+0400
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
նավահանգիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_0:0:3153:1774_1920x0_80_0_0_2f7ab9d55819e95f8bb58af5bccf85eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ռուսական զինուժն օրվա ընթացքում խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, լոգիստիկ կենտրոններին, ինչպես նաև ծովային նավահանգիստներին և նավերին, որոնք գործում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար:Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, հարվածային ԱԹՍ-ներով խոցվել են՝Կիևի մարզում.Վելիկայա Ալեքսանդրովկայում գործող արդյունաբերական ձեռնարկությունը («Ուկրդեֆենս Քոմփանի» ՍՊԸ), որն արտադրում է «Լյուտ» հետախուզական– հարվածային ցամաքային ռոբոտացված համալիրներ և «Խիժակ» ցամաքային հեռակառավարվող մոդուլներ։Բրովարի քաղաքում տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնը («Ռավեն Ուկրաինա» տրանսպորտային և լոգիստիկ համալիր), որն օգտագործվում է տարբեր նպատակների, այդ թվում՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի համար բաղադրիչների պահպանման և բաշխման համար:Օդեսայի մարզում.Օդեսայի մարզի «Իզմայիլ» նավահանգստում լցանավ, որը Ուկրաինա էր հասցրել վառելիքաքսուքային նյութեր, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքով լի երկու պահեստարան,«Օդեսա» նավահանգստում ռազմական նշանակության գույքով յոթ պահեստ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար:Բացի այդ, «Օդեսա» նավահանգստում խոցվել է անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամաս։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_064812aa62d55a9e5b1aa0c6589187d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), նավահանգիստ
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), նավահանգիստ
ՌԴ ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին. ՊՆ
Ռուսական բանակը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ռուսական զինուժն օրվա ընթացքում խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, լոգիստիկ կենտրոններին, ինչպես նաև ծովային նավահանգիստներին և նավերին, որոնք գործում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար:
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, հարվածային ԱԹՍ-ներով խոցվել են՝
Վելիկայա Ալեքսանդրովկայում գործող արդյունաբերական ձեռնարկությունը («Ուկրդեֆենս Քոմփանի» ՍՊԸ), որն արտադրում է «Լյուտ» հետախուզական– հարվածային ցամաքային ռոբոտացված համալիրներ և «Խիժակ» ցամաքային հեռակառավարվող մոդուլներ։
Բրովարի քաղաքում տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնը («Ռավեն Ուկրաինա» տրանսպորտային և լոգիստիկ համալիր), որն օգտագործվում է տարբեր նպատակների, այդ թվում՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի համար բաղադրիչների պահպանման և բաշխման համար:
Օդեսայի մարզի «Իզմայիլ» նավահանգստում լցանավ, որը Ուկրաինա էր հասցրել վառելիքաքսուքային նյութեր, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքով լի երկու պահեստարան,
«Օդեսա» նավահանգստում ռազմական նշանակության գույքով յոթ պահեստ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար:
Բացի այդ, «Օդեսա» նավահանգստում խոցվել է անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամաս։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։