ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. «Արարատ–Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ–օֆֆի պատասխան խաղում 1։0 հաշվով հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» և դուրս եկավ Եվրոպա լիգայի խմբային փուլ։Խաղն ընթանում էր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։Այս թիմերի առաջին խաղը Ռումինիայում ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով (1:1):«Արարատ-Արմենիայի» հարձակվող Սանդրո Լիման այսօրվա խաղի 90+5-րդ րոպեին վրիպեց նշանակված 11-մետրանոց հարվածից, բայց ընդամենը 3 րոպե անց՝ 90+8-րդ րոպեին, կարողացավ ուղղել սխալն ու խփել երևանյան ակումբի պատմական ու հաղթական գոլը։«Արարատ-Արմենիան» ոչ միայն պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի եվրագավաթային մրցաշարի լիգայի փուլին, այլ նաև առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։
«Արարատ–Արմենիան» հաղթանակը կորզեց ավելացված ժամանակի վերջին րոպեին։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. «Արարատ–Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ–օֆֆի պատասխան խաղում 1։0 հաշվով հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» և դուրս եկավ Եվրոպա լիգայի խմբային փուլ։
Խաղն ընթանում էր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
«Արարատ–Արմենիա»–«Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպում
Այս թիմերի առաջին խաղը Ռումինիայում ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով (1:1):
«Արարատ-Արմենիայի» հարձակվող Սանդրո Լիման այսօրվա խաղի 90+5-րդ րոպեին վրիպեց նշանակված 11-մետրանոց հարվածից, բայց ընդամենը 3 րոպե անց՝ 90+8-րդ րոպեին, կարողացավ ուղղել սխալն ու խփել երևանյան ակումբի պատմական ու հաղթական գոլը։
«Արարատ-Արմենիան» ոչ միայն պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի եվրագավաթային մրցաշարի լիգայի փուլին, այլ նաև առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։