00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյան-Ալիև զույգի շահերը համընկնում են․ Արթուր Խաչատրյան

Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ հետապնդումները բոլոր նրանց են հասնելու, ովքեր երբևէ կհանդգնեն իշխանական կուրսին դեմ խոսել։
Հայաստանում դատապարտվում են բոլոր նրանք, ովքեր ասում են «Արցախ», խոսում վերադարձի իրավունքի մասին։ Այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։
Նա հիշեցրեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի 8-րդ կետը, որում նշվում է, թե «կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության դեմ» և այլն։
«Քանի՞ հոգի է դատապարտվել Ադրբեջանում։ Իսկ Հայաստանում բոլոր նրանք, ովքեր ասում են «Արցախ», խոսում են վերադարձի իրավունքի մասին, դատապարտվում են։ Ահա, որ ասում եմ՝ Փաշինյան-Ալիևի զույգի շահերը համընկնում են, դրա ամենապարզ դրսևորումը»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ 2 օր է արդեն՝ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ալիևի պարտադրած բռնակալությունը, որը բխում է նաև Նիկոլ Փաշինյանի շահերից, հաղթարշավում ՀՀ-ում, և վարչապետի ուղիղ հրահանգով իրավապահ համակարգն անցել է գործի։
«Չկա էլ իրավապահ ավտոնոմ մարմինների անկախությունը, ինքնավար մարմինների անկախությունը, չկա այլևս դատարանների անկախությունը, գործում է բացառապես Նիկոլ Փաշինյանի բռնակալությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավոր։
Շեշտեց՝ այն, ինչ տեղի է ունենում, միայն Ռոբերտ Քոչարյանի խնդիրը չէ, դատվում են և դատվելու են Նիկոլ Փաշինյանի օրոք բոլոր նրանք, ովքեր դեմ են վարվող կուրսին։ Վստահ է, որ այս ուղտը չոքելու է ցանկացած մարդու դռան առջև, ով երբևէ կհանդգնի դեմ խոսել։
Լրահոս
0