https://arm.sputniknews.ru/20260827/katarn-u-irany-qnnarkel-en-hvormuzi-neghucum-navagnacutjan-mijancq-steghtselu-harcy-106195053.html
Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության միջանցք ստեղծելու հարցը
Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության միջանցք ստեղծելու հարցը
Sputnik Արմենիա
Այսօր Թեհրանում կայացել են Իրանի և Կատարի արտգործնախարարների բանակցությունները։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T20:11+0400
2026-08-27T20:11+0400
2026-08-27T20:12+0400
կատար
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_0:160:3072:1888_1920x0_80_0_0_abcf84090b58a456c79826ac6b2bf96a.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում ժամանակավոր նավարկելի միջանցքի ստեղծման թեման և նեղուցի ականազերծման համատեղ նախագիծը: Այս մասին ասվում է Կատարի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցցանցում։Թեհրանում այսօր կայացել են Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի բանակցությունները:Կատարական գերատեսչության հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, լարվածության նվազեցմանն ու երկխոսության համար պայմանների ստեղծմանն ուղղված ջանքերը, որոնք կարող են նպաստել տարածաշրջանի անվտանգության և կայունության ամրապնդմանը:Կատարի կառավարության ղեկավարն ընդգծել է հարևան երկրների ինքնիշխանությունը և նավարկության ազատությունը հարգելու անհրաժեշտությունը:Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն:Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցի նավարկության եկամուտները կիսելու մասին
կատար
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_171:0:2902:2048_1920x0_80_0_0_530779e8e32f0b923f2f9fce9366ce34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կատար, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
կատար, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության միջանցք ստեղծելու հարցը
20:11 27.08.2026 (Թարմացված է: 20:12 27.08.2026) Այսօր Թեհրանում կայացել են Իրանի և Կատարի արտգործնախարարների բանակցությունները։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում ժամանակավոր նավարկելի միջանցքի ստեղծման թեման և նեղուցի ականազերծման համատեղ նախագիծը: Այս մասին ասվում է Կատարի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցցանցում։
Թեհրանում այսօր կայացել են Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի բանակցությունները:
«Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել առաջարկված ժամանակավոր շրջանակային պայմանավորվածության շարունակական քննարկումներին, որը ներառում է Հորմուզի նեղուցով ժամանակավոր համատեղ նավարկելի միջանցքի ստեղծում և նեղուցի ականազերծման համատեղ նախագծի իրականացման մասին համաձայնագիր», — ասված է հայտարարության մեջ:
Կատարական գերատեսչության հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, լարվածության նվազեցմանն ու երկխոսության համար պայմանների ստեղծմանն ուղղված ջանքերը, որոնք կարող են նպաստել տարածաշրջանի անվտանգության և կայունության ամրապնդմանը:
Կատարի կառավարության ղեկավարն ընդգծել է հարևան երկրների ինքնիշխանությունը և նավարկության ազատությունը հարգելու անհրաժեշտությունը:
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն: