00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իսրայելի բանակը հարձակվել է «Հզբոլլահի» լիբանանյան ենթակառուցվածքի վրա

© AP Photo / Baz RatnerԻսրայելական հարվածներ. արխիվային լուսանկար
Իսրայելական հարվածներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2026
Բաժանորդագրվել
Իսրայելցի զինվորականները պնդում են, որ «Հզբոլլահ» շարժումը պայթուցիկով երկու ԱԹՍ է արձակել ՑԱԽԱԼ-ի ուժերի ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել «Հզբոլլահ» շարժման` Լիբանանի հարավային Նաբաթիա քաղաքի հատվածում գտնվող ենթակառուցվածքներին՝ պատասխանելով իսրայելական ուժերի ուղղությամբ ԱԹՍ–ների արձակմանը: Այս մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտնել էին, որ «Հզբոլլահ» շարժումը պայթուցիկով երկու անօդաչու թռչող սարք է արձակել ՑԱԽԱԼ-ի ուժերի ուղղությամբ, որոնք գործում են Լիբանանի հարավի անվտանգության գոտու Ալի ալ-Թահեր լեռնաշղթայի շրջանում։
«Ի պատասխան անվտանգության գոտում ՑԱԽԱԼ-ի զինծառայողների վրա պայթուցիկով անօդաչու թռչող սարքերի արձակման՝ ՑԱԽԱԼ-ը հարված է հասցրել «Հզբոլլահի»` Լիբանանի հարավային Նաբաթիա քաղաքի շրջանում գտնվող ենթակառուցվածքին: Հարվածների արդյունքում զենքի պահեստներ են խոցվել», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` թեև հունիսի 26-ին ԱՄՆ–ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրեցին, բայց երկրի հարավում գտնվող բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հրետանու և ավիացիայի հարվածների:
Իսրայելցի զինվորականները տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ են պայթեցնում` հայտարարելով, որ հարվածներն իբր հասցվում են «Հզբոլլահ» շարժման հետ կապված թիրախներին՝ Իսրայելի հյուսիսը շիա դիմադրության հնարավոր սպառնալիքից պաշտպանելու համար։
Լրահոս
0