https://arm.sputniknews.ru/20260827/hajastany-rusastani-vra-vochinch-chi-bardum-pashinjany-hapk-i-u-mvoskvaji-het-kaperi-masin-106176774.html
Հայաստանը Ռուսաստանի վրա ոչինչ չի բարդում․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի ու Մոսկվայի հետ կապերի մասին
Հայաստանը Ռուսաստանի վրա ոչինչ չի բարդում․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի ու Մոսկվայի հետ կապերի մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով`Հայաստանը հարգանքով է մոտենում ՌԴ որոշումներին։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T13:37+0400
2026-08-27T13:37+0400
2026-08-27T13:37+0400
հայաստան և հապկ
նիկոլ փաշինյան
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106173055_0:0:933:525_1920x0_80_0_0_36468c7d4f188e04539c4fe5aee46491.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե կառավարության 2026-2031 թթ. ծրագրում ինչու է ՌԴ-ի հետ «ռազմավարական դաշինք» ձևակերպումը փոխարինվել «գործընկերային հարաբերություններով»։«Բա որ հարց տաք՝ ռազմավարական գործընկեր ՀԱՊԿ-ն ինչո՞ւ չկատարեց իր պարտականությունները, ես ի՞նչ պատասխանեմ ձեզ»,– ասաց Փաշինյանը։Դիտարկմանը, թե տպավորություն է, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կողմերը միմյանց վրա են բարդում, Փաշինյանը բացասական պատասխան տվեց։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1b/106173055_131:0:831:525_1920x0_80_0_0_46f68d8c620f9bed9b4f78083614442d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, նիկոլ փաշինյան, հայաստան, ռուսաստան
հայաստան և հապկ, նիկոլ փաշինյան, հայաստան, ռուսաստան
Հայաստանը Ռուսաստանի վրա ոչինչ չի բարդում․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի ու Մոսկվայի հետ կապերի մասին
Նիկոլ Փաշինյանի խոսքով`Հայաստանը հարգանքով է մոտենում ՌԴ որոշումներին։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե կառավարության 2026-2031 թթ. ծրագրում ինչու է ՌԴ-ի հետ «ռազմավարական դաշինք» ձևակերպումը փոխարինվել «գործընկերային հարաբերություններով»։
«Բա որ հարց տաք՝ ռազմավարական գործընկեր ՀԱՊԿ-ն ինչո՞ւ չկատարեց իր պարտականությունները, ես ի՞նչ պատասխանեմ ձեզ»,– ասաց Փաշինյանը։
Դիտարկմանը, թե տպավորություն է, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կողմերը միմյանց վրա են բարդում, Փաշինյանը բացասական պատասխան տվեց։
«Հայաստանը Ռուսաստանի վրա ոչինչ չի գցում։ Մենք թափանցիկ, հրապարակային և ազնիվ ձևով մեր դիրքորոշումն ենք հայտնում, հարգում ենք ուրիշների դիրքորոշումը և հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշման նկատմամբ»,– նշեց վարչապետը։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։ Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։