https://arm.sputniknews.ru/20260827/erevani-qaghaqapetarany-marel-e-44orja-paterazmi-masnakci-mvor-tuganqy-bajc-zgushacrel-106207549.html
Երևանի քաղաքապետարանը մարել է 44–օրյա պատերազմի մասնակցի մոր տուգանքը, բայց զգուշացրել
Երևանի քաղաքապետարանը մարել է 44–օրյա պատերազմի մասնակցի մոր տուգանքը, բայց զգուշացրել
Sputnik Արմենիա
Քաղաքապետարանի աշխատակիցը 15.000 դրամ տուգանելու մասին արձանագրություն է կազմել այն բանի համար, որ 44–օրյա պատերազմի մասնակցի մայրը ուղեվարձ իբրև չի վճարել։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T19:45+0400
2026-08-27T19:45+0400
2026-08-28T10:48+0400
արցախյան պատերազմ
տրանսպորտ
ուղեվարձ
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717307_0:166:1600:1066_1920x0_80_0_0_ed3f8e6ee11a3fd7404addffad188562.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մարել է 44–օրյա պատերազմի մասնակից, պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած Էրիկ Գասպարյանի մոր տուգանքը, որի մասին արձանագրություն էր կազմել հենց քաղաքապետարանի աշխատակիցը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը` միաժամանակ արդարացնելով իրենց աշխատակցի քայլը։ Ավելի վաղ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը գրել էր, որ Գասպարյանի մայրիկը, ուղեվարձը իբրև չվճարելու համար, քաղաքապետարանի աշխատակցի կողմից տուգանվել է 15.000 դրամով։ Սա այն դեպքում, երբ մի քանի ամիս առաջ այդ «տրանսպորտի քարտ» ասվածը, նույն քաղաքապետարանն ու համայնքապետարանը՝ 2020 թ. նոյեմբերի 2–ից Էրիկ Գասպարյանի մորը` որպես օգնություն նվեր էր տվել՝ անվճար երթևեկելու համար: Այսօր արդեն իսկ Երևանի քաղաքապետարանից արձագանքել են լայն հնչեղություն ստացած այս դեպքին` նշելով, որ Երևանի ավագանու սահմանած կարգով, հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունը սոցիալական աջակցության միջոց է և տրամադրվում է կոնկրետ շահառուին՝ նրա տվյալների հիման վրա։ Նրա խոսքով` որպեսզի հետագայում նման իրավիճակներ չառաջանան, քննարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց օգնականների կամ ուղեկցողների համար հասարակական տրանսպորտից արտոնյալ կամ անվճար օգտվելու հնարավորություն նախատեսող նախագիծը՝ որոշ դեպքերում նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717307_88:0:1512:1068_1920x0_80_0_0_822107cb0542a912842ff87fc3df9a3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախյան պատերազմ, տրանսպորտ, ուղեվարձ, երևանի քաղաքապետարան
արցախյան պատերազմ, տրանսպորտ, ուղեվարձ, երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը մարել է 44–օրյա պատերազմի մասնակցի մոր տուգանքը, բայց զգուշացրել
19:45 27.08.2026 (Թարմացված է: 10:48 28.08.2026) Քաղաքապետարանի աշխատակիցը 15.000 դրամ տուգանելու մասին արձանագրություն է կազմել այն բանի համար, որ 44–օրյա պատերազմի մասնակցի մայրը ուղեվարձ իբրև չի վճարել։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մարել է 44–օրյա պատերազմի մասնակից, պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած Էրիկ Գասպարյանի մոր տուգանքը, որի մասին արձանագրություն էր կազմել հենց քաղաքապետարանի աշխատակիցը։ Այդ մասին
«Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը` միաժամանակ արդարացնելով իրենց աշխատակցի քայլը։
Ավելի վաղ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը գրել էր, որ Գասպարյանի մայրիկը, ուղեվարձը իբրև չվճարելու համար, քաղաքապետարանի աշխատակցի կողմից տուգանվել է 15.000 դրամով։ Սա այն դեպքում, երբ մի քանի ամիս առաջ այդ «տրանսպորտի քարտ» ասվածը, նույն քաղաքապետարանն ու համայնքապետարանը՝ 2020 թ. նոյեմբերի 2–ից Էրիկ Գասպարյանի մորը` որպես օգնություն նվեր էր տվել՝ անվճար երթևեկելու համար:
«Նվեր էր տվել, որ ամեն օր նա տրանսպորտով գնա Միքայելյան հիվանդանոցի «Զինվորի տուն»՝ որդուն տեսության»,– գրել էր
փաստաբանը:
Այսօր արդեն իսկ Երևանի քաղաքապետարանից արձագանքել են լայն հնչեղություն ստացած այս դեպքին` նշելով, որ Երևանի ավագանու սահմանած կարգով, հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունը սոցիալական աջակցության միջոց է և տրամադրվում է կոնկրետ շահառուին՝ նրա տվյալների հիման վրա։
«Գործող կարգավորմամբ, այդ արտոնությունը չի տարածվում շահառուին ուղեկցողի կամ ընտանիքի անդամի վրա։ Այս դեպքում տուգանքը կիրառվել է այն պատճառով, որ արտոնյալ երթևեկության իրավունքն օգտագործել է ոչ թե շահառուն, այլ նրան ուղեկցողը, ինչը վարչական իրավախախտում է և այդ հիմքով է կազմվել տուգանքի արձանագրությունը: Տուգանքը մարված է»,– գրել է քաղաքապետարանի խոսնակը:
Նրա խոսքով` որպեսզի հետագայում նման իրավիճակներ չառաջանան, քննարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց օգնականների կամ ուղեկցողների համար հասարակական տրանսպորտից արտոնյալ կամ անվճար օգտվելու հնարավորություն նախատեսող նախագիծը՝ որոշ դեպքերում նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համար։